Ծխող տղամարդկանց որդիների սերմնաբջիջները 50 տոկոսով քիչ են
Վաղուց է հայտնի, որ հղիության ժամանակ կնոջ ծխելը կարող է լուրջ ազդեցություն ունենալ պտղի առողջության վրա: Իսկ հիմա Lund University-ի (Շվեդիա) գիտնականները պարզել են, որ հայրերի ծխելը նույնպես անդրադառնում է սերունդի առողջության վրա. ծխողների որդիների սերմնահեղուկում սերմնաբջիջները ամբողջ 50 տոկոսով ավելի քիչ են, քան չծխող տղամարդկանց որդիների դեպքում:
Հետազոտության ընթացքում, որի արդյունքները հրապարակվել են PLOS ONE ամսագրում, գիտնականներն ուսումնասիրել են 17-20 տարեկան 104 պատանիների սերմնահեղուկի նմուշները եւ հստակ դիտվող կապ են հայտնաբերել հայրերի ծխելու եւ նրանց որդիների սերմնաբջիջների (51 տոկոսով) փոքր պարունակության միջեւ: Այս համահարաբերակցությունը հաստատվել է անգամ այն ժամանակ, երբ մասնագետները հաշվի են առել մայրերի ծխելը եւ իրենց՝ երիտասարդների ծխելը:
«Ինձ շատ զարմացրեց, որ անկախ այն հանգամանքից՝ մայրն արդյոք ենթարկվել է ծխախոտի ծխի ազդեցության, սերմնաբջիջների քանակությունը զգալիորեն քիչ էր այն տղամարդկանց մոտ, որոնց հայրերը ծխում էին»,- նշել է հետազոտության հեղինակներից մեկը՝ թերապեւտ Ջոնաթան Աքեսելսոնը:
Մասնագետները հիշեցրել են, որ ի տարբերություն իգական ձվաբջիջների՝ արական սեռական բջիջները կարող են կիսվել կյանքի տեւողության ընթացքում, ընդ որում՝ կիսվելու պահին կարող են մուտացիաներ առաջանալ: Ծխախոտի ծուխը նյութեր է պարունակում, որոնք այսպիսի մուտացիաների հավանականությունը մեծացնում են:
Եթե հաշվի առնենք, որ կապ գոյություն ունի սերմնաբջիջների քանակության եւ հղիանալու հնարավորությունների միջեւ, ապա կարելի է համարձակորեն պնդել, որ տղամարդկանց ծխելն ազդում է ապագայում նրանց որդիների երեխաներ ունենալու հնարավորության վրա, շեշտել են գիտնականները:
Նրանք նաեւ հիշեցրել են, որ հայրերի ծխելը կարող է սերունդի մոտ նաեւ այլ լուրջ շեղումներ առաջացնել, օրինակ՝ երեխաների մոտ արատների զարգացում:


















































Ավստրալուհու ամբողջ մարմինը բծերով և կապտուկներով է պատվել AstraZeneca-ով պատվաստվելուց հետո (լուսանկարներ)
Քթի հատուկ սփրեյը կարող է վերացնել սոցիալական հեռավորության անհրաժեշտությունը
Վաղուց հայտնի հակաբիոտիկը կարող է արդյունավետ հակաքաղցկեղային զենք լինել
Ինչու է բարձրանում շաքարն արյան մեջ
Սպիտակուցային համեղ ըմպելիքներ, որոնք կօգնեն նիհարել
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...