«Թուրքիան չի բացել իր սահմանները Հայաստանից հարյուրավոր բեռնատար մեքենաների առաջ». թուրք դեսպանը հերքել է լուրերը
Նախօրեին թուրքական լրատվամիջոցները գրել էին, որ Թուրքիան բացել է իր սահմանները Հայաստանից հարյուրավոր բեռնատար մեքենաների առաջ: Ինչպես գրել էր թուրքական հայտնի Haberturk պորտալը՝ Թուրքիայում գործող, այսպես կոչված, «Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի» միության (որը սովորաբար հանդես է գալիս Հայոց ցեղասպանության մասին փաստերը հերքող արշավներով) ղեկավար Գյոքսել Գյուլբեյին հղումով, Անկարան թույլ է տվել 400 հայկական բեռնատարի տարեկան Տրապիզոնի նավահանգստից բեռնափոխադրումներ իրականացնել: Հաղորդվել էր, որ նման թույլտվություն է տրամադրել Վրաստանում Թուրքիայի դեսպանատունը:
Այս լուրը տարածվել է նաև ադրբեջանական լրատվամիջոցներում, ինչից հետո ադրբեջանական haqqin.az կայքի խմբագրություն է զանգահարել Թուրքիայի դեսպանատան մամուլի քարտուղարը և խնդրել հրապարակել Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզարալի շտապ հայտարարությունը:
«Մի շարք լրատվամիջոցների հրապարակած տեղեկությունը, թե Թուրքիան բացել է իր սահմանները հայկական բեռնատարների համար, չի համապատասխանում իրականությանը: Վրաստանում Թուրքիայի դեսպանատանը ՀՀ քաղաքացիներին աշխատանքային այցագրերի տրամադրումը՝ Տրապիզոնի նավահանգիստ բեռնատարներով հասնելու համար, քննարկման առարկա չէ»,- ասված է դեսպանի հայտարարության մեջ:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են