Թուրքիան Հայաստանից պահանջում է արտահանձնել հայտնի լոբբիստին
Թուրքիան Հայաստանից պահանջում է արտահանձնել օգոստոսի 29-ին ձերբակալված ԱՄՆ քաղաքացի Քևին (Քեմալ) Օքսուզին: «Yeni Şafak» լրատվական կայքում տեղ գտած հրապարակման համաձայն Անկարայի գլխավոր դատախազությունը Թուրքիայում ահաբեկչական համարվող Ֆեթուլլահական կազմակերպության (Գյուլենական համայնք/FETÖ) դեմ իրականացվող հետաքննության շրջանակներում Օքսուզին Թուրքիա արտահանձնելու պահանջագիր է պատրաստել, որն էլ Թուրքիայի արդարադատության նախարարության կողմից ուղարկվել է Հայաստանի պատկան մարմիններին:
Նշվել է, որ արտահանձնման պահանջագրի մեջ մեջբերվել են Քեմալ Օքսուզի եղբոր՝ Մեհմեթ Օքսուզի ցուցմունքը, որտեղ նա հաստատում է եղբոր կապը գյուլենական համայնքի հետ: Ըստ Մեհմեթ Օքսուզի ցուցմունքի՝ եղբայրը Թուրքիայում ահաբեկչական համարվող կազմակերպության համար աշխատել է ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտասահմանում: Պահանջագրի մեջ հղում անելով Թուրքիայի ֆինանսական հանցագործությունների քննության վարչության պատրաստած զեկույցին՝ ընդգծվել է, որ Քեմալ Օքսուզը եղել է գյուլենական համայնքի` Ամերիկայում գործող կառույցի ղեկավարներից մեկը:
Ի մի բերելով գյուլենական համայնքի հետ Օքսուզի կապը հաստատող փաստերը դատախազության պատրաստած պահանջագրում նշվել է, որ կասկածյալը (Օքսուզը) կազմակերպության անունից Թուրքիայում գումար է հավաքել, որոնք ԱՄՆ-ի և Վրաստանի բանկեր փոխանցելով` ֆինանսապես օգնել է գյուլենական կառույցին:
Ըստ լրատվամիջոցի՝ դատախազը հայկական կողմին ներկայացրած պահանջագրում խնդրել է Օքսուզին արտահանձնել Թուրքիային, որպեսզի հնարավոր լինի նրա նկատմամբ հետաքննությունն ավարտին հասցնել»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին, Հայաստանի դատախազությունը բավարարել էր Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավապահների կողմից հետախուզվող, ազգությամբ թուրք, հակահայ լոբբիստ Քեվին (Քեմալ) Օքսուզին ԱՄՆ-ին հանձնելու վերաբերյալ միջնորդությունը: ՀՀ գլխավոր դատախազությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավասու մարմիններից ստացել էր միջնորդություն` Երևանում ձերբակալված Օքսուզին հանձնելու վերաբերյալ: ԱՄՆ իրավասու մարմինների կողմից հետախուզվող Օքսուզի նկատմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի օգոստոսի 31-ի որոշմամբ կիրառվել էր կալանավորում:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են