Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստան դաշինքի օգտին քվեարկած ընտրողը լուսանկարել է քվեաթերթիկը․ երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Նուբարաշեն ՔԿՀ-ում մահացել է Ստեփանավանի ընտրություններում Ուժեղ Հայաստանի համայնքապետի թեկնածուն ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է Խոշտանգումների դեմ պայքարի համաշխարհային կազմակերպության առաքելության ներկայացուցիչներին ՀՀ վարչապետի գավաթ» լողի մրցաշար․ կմրցեն 4-7-րդ և 8-12-րդ դասարանցիները Ավարտվել է 3 անձի սպանության, ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք․ կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը Տիգրան Համբարձումյանը՝ WCF Crete Rapid Challenge 2026 մրցաշարի հաղթող ՀԴԲ-ն ուսումնասիրում է Nvidia-ի գործադիր տնօրենի հետ կապված գործը Զինվորականներն ամրապնդում են մեր բանակցային դիրքերը Թուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասին Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր Ռաուլ Գոնսալեսը իսպանական Օվիեդոյի գլխավոր մարզիչն է

Հայաստան դաշինքի օգտին քվեարկած ընտրողը լուսանկարել է քվեաթերթիկը․ երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումՆուբարաշեն ՔԿՀ-ում մահացել է Ստեփանավանի ընտրություններում Ուժեղ Հայաստանի համայնքապետի թեկնածունՆԳ նախարարի տեղակալն ընդունել է Խոշտանգումների դեմ պայքարի համաշխարհային կազմակերպության առաքելության ներկայացուցիչներինՀՀ վարչապետի գավաթ» լողի մրցաշար․ կմրցեն 4-7-րդ և 8-12-րդ դասարանցիներըԱվարտվել է 3 անձի սպանության, ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԶԳՈՒՇԱՑԵ՛Ք․ կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՏիգրան Համբարձումյանը՝ WCF Crete Rapid Challenge 2026 մրցաշարի հաղթողՀԴԲ-ն ուսումնասիրում է Nvidia-ի գործադիր տնօրենի հետ կապված գործըԶինվորականներն ամրապնդում են մեր բանակցային դիրքերըԹուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասինԿրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմերՌաուլ Գոնսալեսը իսպանական Օվիեդոյի գլխավոր մարզիչն էԻրանը կոչ է արել ԱՄՆ-ին ընդունել Թեհրանի յոթ պայմաններըԷստոնիայի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանին շնորհել է Արժանիքների խաչ առաջին աստիճանի շքանշանՄեծարման երեկո Կապույտ մզկիթումՈւշադրություն. Մ-2 Լծեն-Տաթև-Քաշունի ճանապարհահատվածը փակ էՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հարի Քեյնը տեղ չի գտել տարվա խորհրդանշական հավաքականումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 40 քաղաքացուՓարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել էՀայաստանը բանակցում է միջազգային խոշոր լոգիստիկ ընկերության հետՎեց ամիս ազատազրկման՝ բռնաբարության և սեռական բռնության երեք դեպքի համարԵթե հարցնեք նրա խաղընկերներին, կասեն` նա լավագույն կիսապաշտպանն է COP17 համաժողովն անցկացվել է անվտանգության բարձր մակարդակի ապահովմամբ և առանց միջադեպերի (տեսանյութ)Այս պահին նման զարգացումը բավականին քիչ հավանական է թվումՕդի ջերմաստիճանը կնվազի` առանց տեղումներիՍենեգալում ընթացող պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումըԺոզե Մոուրինյուն ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչՀոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկՓԾ տնօրենն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչինԽոսրովի անտառ պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են արու բեզոարյան այծերի (տեսանյութ) Ոստիկանության գվարդիայի փողային նվագախումբը Հայաստանը ներկայացրել է Օմանի միջազգային փառատոնումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուՓոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստըՍառնարանային համակարգերի կիբերհարձակումների մեջ Ֆրանսիան մեղադրել է ԻրանինԱրարատ Միրզոյանը բարձր է գնահատել Էստոնիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը (տեսանյութ)Տղամարդը մտել է Փարաքարի եկեղեցու տարածք, վնասել ու կոտրել գույքը (տեսանյութ)Փիթ Հեգսեթին պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ առաջարկ է ներկայացվելԷբրիմա Տունկարան հայտնվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մի շարք ակումբների դիտակետումԵրկրի ջերմության կուտակման արագությունը զգալիորեն աճել էՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա (տեսանյութ)ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա
Հայաստան

Եթե Պուտինն ասաց՝ մենք աջակցում ենք ՀՀ-ին, ոչ մի Լուկաշենկո, Նազարբաև չի էլ լինի քաղաքագետը՝ ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի ընտրության մասին

Բելառուսցի քաղաքական վերլուծաբան Յուրի Դրակախրուստի կարծիքով՝ դեկտեմբերին սպասվող ՀԱՊԿ գագաթնաժողովին՝ կառույցի գլխավոր քարտուղար ընտրելու ժամանակ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձեռքերը վայր չի դնի: Tert.am-ի հետ զրույցում նա կանխատեսեց՝ Հայաստանի ղեկավարը սուր քաղաքական գործողություններ կնախաձեռնի:

«Դա կլինի կա´մ պատասխան հրապարակային դեմարշ, կա´մ էլ Փաշինյանը կփորձի իրավիճակի վրա ազդել Պուտինի միջոցով, որպեսզի վերջինս բացատրի իր գործընկերներին, որ Ռուսաստանի դիրքորոշումը տարբերվում է»,- ասաց նա:

-Պարո՛ն Դրակախրուստ, նոյեմբերի 8-ին ՀԱՊԿ գագաթնաժողովում այդպես էլ չընտրվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար: Չնայած որ Հայաստանի՝ այդ պաշտոնում ներկայացուցիչ ունենալու ժամկետը դեռ չի ավարտվել, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել էր, որ համաձայնություն կա Բելառուսի ներկայացուցչին այդ պաշտոնում տեսնելու շուրջ: Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ է իրականում տեղի ունենում ՀԱՊԿ-ում՝ գլխավոր քարտուղարի ընտրության գործընթացում:

-Ես կարծում եմ, որ նման իրավիճակ ստեղծվել է այն պատճառով, որ և՛ Նազարբաևը (Ղազախստանի նախագահ), և՛ Լուկաշենկոն (Բելառուսի նախագահ) կարծում են, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խախտել է ՀԱՊԿ-ի ֆորմալ օրենքները:

Օրենքը վերաբերում է նրան, որ պարոն Խաչատուրովը, որը կառույցի գլխավոր քարտուղարն էր, չէր համարվում միայն Հայաստանի ներկայացուցիչը, նա ղեկավարում էր կառույցը, նա ներկայացնում էր կառույցը: Եթե նրան ընտրեին բոլոր անդամ հինգ երկրները, ապա գուցե խնդիրն այլ լիներ:

Բայց իհարկե, Հայաստանն է որոշում դա: Եվ այս իրավիճակում ձևավորվում է մոտեցում, որ եթե ձեր նախկին իշխանությունները նրան են այդ պաշտոնում առաջարկել, ապա տրամաբանությունը պետք է լինի հետևյալը․ կա´մ դուք նրան հանդուրժում եք, կա´մ ռոտացիան պետք է շարունակվի:

Այս համատեքստում մի անալոգ եմ ցանկանում անել. որոշ ժամանակ առաջ լեհական կառավարությունը հայտարարել էր, որ իրենք այլևս չեն ցանկանում Եվրախորհրդի նախագահ տեսնել Դոնալդ Տուսկին: Ասվում էր, որ նա ընդդիմության ներկայացուցիչն է, նրան չեն վստահում: Եվրախորհրդից էլ Լեհաստանին պատասխանել էին, որ դա նրանց գործը չէ, քանի որ նա Լեհաստանի ներկայացուցիչը չէ, այլ ընտրված է հենց այդ պաշտոնի համար: Եվ միայն նրա համար, որ հիմա նա լեհերին դուր չի գալիս, իրենք դա չեն անի, նրան այդ պաշտոնից չեն հանի, որ հետո լեհերն ուրիշ մեկին առաջարկեն:

Ես չեմ ասում, որ լրիվ նույն իրավիճակն է, ինչ ՀԱՊԿ-ում, բայց որոշակի անալոգ կարելի է անել այստեղ. միջազգային պաշտոնյաների պաշտոնավարումը ամբողջությամբ կախված չէ այն երկրներից, որոնք որ նրանք ներկայացնում են:

Այստեղ իհարկե կա որոշակի բախում, դժվարություն. մենք գիտենք, թե ովքեր են Լուկաշենկոն և Նազարբաևը, բայց ԵՄ-ում էլ չկա ո՛չ մեկը, ո՛չ մյուսը:

Ես կարծում եմ՝ նման իրավիճակի ստեղծման համար մեկ հանգամանքն էլ այն է, որ և՛ Նազարբաևի, և՛ Լուկաշենկոյի մոտ կա որոշակի դժկամություն այն ամենի նկատմամբ, ինչ եղել է Հայաստանում: Նկատի ունեմ՝ թավշյա հեղափոխությունը:

Եկեք պատկերացնենք, որ պարոն Սարգսյանը որոշեր ինչ-որ պատճառով փոխել Խաչատուրովին, գուցե դա այլ կերպ ընկալվեր: Բայց քանի որ այդ քայլն անում է հեղափոխություն արած մեկը, նրանք դրան ընդդիմանում են:

-Կան տեսակետներ, որ այստեղ քաղաքական խնդիրներ կան. և՛ Բելառուսը, և Ղազախստանն ունեն ավելի լավ հարաբերություններ Ադրբեջանի հետ: Իրենց այդ քայլով նրանք ցանկանում են ինչ-որ բա՞ն ցույց տալ Հայաստանին:

-Ես այդպես չեմ կարծում: Համաձայն չեմ այն մտքի հետ, որ Լուկաշենկոն և Նազարբաևը Ադրբեջանի «տրոյական ձին» են ՀԱՊԿ-ում: Պետք է հասկանալ, որ իրականում ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնն առավելապես արարողակարգային է: Նա ՀԱՊԿ-ում գլխավոր հրամանատար չէ, նա ՀԱՊԿ-ի ղեկավարը չէ: Այն շատ ֆորմալ, արարողակարգային պաշտոն է: Եվ քանի որ այն առավել շատ արարողակարգային է, պարոն Փաշինյանին ասացին, որ արարողակարգի համաձայն, նրան են ներկայանում իրենց դժկամությունը, ո´չ ավելին:

Այդ դեմարշից Ալիևը ոչ մի օգուտ չունի: Ի՞նչ կշահի Ադրբեջանը: Եթե պայմանականորեն պատկերացնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական կոնֆլիկտ է, պետք է հասկանանք, որ գլխավոր քարտուղարը չի կարող որոշել, թե ինչ պետք է անի ՀԱՊԿ-ը:

-Քննարկումներ կան, որ Հայաստանն այս իրավիճակում կարող է օգտագործել իր վետոյի իրավունքը և տապալել Բելառուսի ներկայացուցչի ընտրվելու գործընթացը: Ձեր կարծիքով՝ ի՞նչ պետք է անի Հայաստանը:

-Ես կարող եմ ասել, որ սկանդալ անելու մեջ կա տրամաբանություն: Կարելի է երկարացնել գործընթացը, ասելով, որ մենք դեռ մեր համաձայնությունը չենք տալիս:

Պետք է ասել, որ Ալեքսանդր Լուկաշենկոն նման իրավիճակներ հաճախակի է ստեղծում․ 2016 թվականին, երբ սրվեցին Բելառուսի և Ռուսաստանի հարաբերությունները գազի գնման հետ կապված, նա պարզապես այդ ժամանակ չմասնակցեց ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին:

Այնպես որ, ես չեմ բացառում, որ պարոն Փաշինյանն էլ կարող է նման իրավիճակ ստեղծել:

-Դա, Ձեր կարծիքով, խելամիտ քայլ կլինի՞:

-Այո՛: Ամեն դեպքում, դա չի նշականում, որ մշտական պատերազմ է, Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալ է: Թե ով այս իրավիճակում կհաղթի, դժվար է ասել: Դա ավելի շատ նյարդերի պայքար է լինելու: Այդ քայլը, կարծում եմ, կտրուկ կլինի, բայց միևնույն ժամանակ շատ խելամիտ՝ քաղաքական տեսանկյունից:

Այնպես որ, ես չեմ էլ բացառում, որ Փաշինյանն այդպես կարող է վախեցնել, ցույց տալ, որ ինքը երբեք չի ընդունի առաջարկվող պայմանները, այսպես ասած՝ ատամներ ցույց տա:

Այստեղ էլ մի անալոգ կուզեի անել․ ասում են՝ Նազարբաևն ու Լուկաշենկոն Խորհրդային Միության տարիների հնաբնակներ են, իսկ Փաշինյանը դեռ նոր է ղեկավարում: Առաջիններն արդեն վարպետացած են իրենց գործում, ցանկանում են Փաշինյանին փորձել:

-Ռուսաստանը, խնդրի հետ կապված, կարծես թե պահպանում է չեզոքություն: Դուք ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ դիրքորոշում ունի այս հարցում ՌԴ-ն:

-Կարծում եմ՝ Ռուսաստանի դիրքորոշումն ավելի հավասարակշռված է: Դա կապված է նրա հետ, որ և՛ Բելառուսի, և՛ Ղազախստանի հարաբերությունները Ադրբեջանի հետ ավելի լավ են, քան Հայաստանի հետ տարբեր պատճառներով: Ղազախստանի դեպքում դա կարող է պայմանավորված լինել կրոնով: Իսկ Բելառուսի դեպքում, երբ խոսում են, օրինակ, ապրանքաշրջանառության մասին, նկատելի է, որ Ադրբեջանի հետ հարաբերություններում դրա ծավալներն անհամեմատ մեծ են:

Ռուսաստանի դեպքում ավելի բարդ է խաղը, հասկանում է, որ եթե, Աստված չանի, Ղարաբաղում ինչ-որ բան լինի, ապա ինքն է ստիպված լինելու խառնվել և ոչ թե Լուկաշենկոն, կամ Նազարբաևը: Դրա համար էլ հիմա նրա համար դժվար է:

Պուտինի դիրքորոշումը հիմա մոտավոր այսպես է. Լուկաշենկո՛ և Նազարբաև՛, եթե դուք ցանկանում եք նման դեմարշ անել, դաս տալ նորեկին, արեք դա, այստեղ մենք նախաձեռնող չենք: Կարծում եմ, որ եթե Պուտինը կտրականապես ասաց՝ ոչ, մենք աջակցում ենք Հայաստանին, ոչ մի Լուկաշենկո, Նազարբաև չի էլ լինի:

Իհարկե, Պուտինն էլ հիացած չէ նրանով, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում, և այն պատճառով չէ, որ նա վատ է վերաբերվում Փաշինյանին: Պատճառն այն է, որ եթե ոչ այդքան հեռու մի տեղ լինում է հեղափոխություն, ապա ավտորիտար ղեկավարները դրան վատ են վերաբերվում, նրանց աչքի առջև է գալիս 2011 թվականի արաբական գարունը, երբ տոտալիտար երկրները դոմինոյի էֆեկտով միմյանց հետևից ընկնում էին: Դոմինո չեն ուզում, այդ իսկ պատճառով նրանց համար հեղափոխությունը վատ օրինակ է:

-Ի՞նչ կանխատեսումներ ունեք դեկտեմբերի 6-ի վերաբերյալ: ՀԱՊԿ գագաթնաժողովում ի՞նչ որոշումներ կկայացվեն:

-Դժվար է, իհարկե, կանխատեսումներ անելը: Ես կարծում եմ, որ քիչ հավանական է, որ Փաշինյանը ձեռքերը վայր կդնի, չի ասի՝ եկեք անենք այն, ինչ որոշել եք: Կարծում եմ՝ նա սուր քաղաքական գործողություններ կնախաձեռնի: Դա կլինի կա´մ պատասխան հրապարակային դեմարշ, կա´մ էլ Փաշինյանը կփորձի իրավիճակի վրա ազդել Պուտինի միջոցով, որ Պուտինը բացատրի իր գործընկերներին, որ Ռուսաստանի դիրքորոշումը տարբերվում է նրանց ունեցածից:

Բոլոր այն քննարկումները, որոնք կարող են լինել, ընդհանուր առմամբ, նյարդերի խաղ, առևտուր է: ՀԱՊԿ-ն իրականում կարող է գոյություն ունենալ առանց գլխավոր քարտուղարի: Ստեղծված իրավիճակն էլ նորմալ է, ամբողջ աշխարհի քաղաքական գործիչներն են դրանով զբաղվում: