2018թ․ Թուրքիայում էլեկտրաէներգիայի գինն աճել է 30․5, սննդամթերքի գինը՝ 27․7 տոկոսով
Թուրքիան էլեկտրաէներգիայի և սննդամթերքների ոլորտում գնաճի ամենաբարձր ցուցանիշ գրանցած երկիրն է 2018թ․-ին։ Այս մասին հայտնի է դարձել Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) զեկույցից։
Նոյեմբերի 6-ին հրապարակված զեկույցի համաձայն՝ 2018թ․ սեպտեմբերին անցյալ տարվա նույն ամսվա համեմատ Թուրքիայում էներգետիկայի ոլորտում գնաճը կազմել է 30․5 տոկոս։ Իսկ սննդամթերքի շուկայում գնաճը նախորդ տարվա համեմատ կազմել է 27․7 տոկոս։
Այս ցուցանիշներով Թուրքիան առաջին տեղում է OECD անդամ երկրների ցանկում։ Էներգետիկայի ոլորտում գնաճի ցուցանիշներով երկրորդ տեղը զբաղեցրել է Նորվեգիան (24․7 տոկոս), երրորդը՝ Մեքսիկան (19․1 տոկոս)։ Էներգիայի գնի անկում է գրանցվել միայն Սլովակիայում՝ 1․5 տոկոս։
Սննդամթերքի շուկայում գնաճի ամենաբարձր ցուցանիշներ Թուրքիայից հետո գրանցել են Հարավային Կորեան (5․2 տոկոս), Իսլանդիան (5․1 տոկոս) և Հունգարիան (4․6 տոկոս)։ Սննդի գները նվազել են միայն երկու երկրում՝ Իռլանդիայում (2․2 տոկոս) և Դանիայում (0․8 տոկոս):
Ընդհանուր առմամբ, բոլոր ապրանքների ոլորտում 2018թ․ սեպտեմբերի դրությամբ Թուրքիայում գնաճի միջին ցուցանիշը կազմել է 24․5 տոկոս։
Գնաճի ամենաբարձր ցուցանիշով երրորդ տեղում Մեքսիկան է (5 տոկոս)։ Ընդ որում, OECD անդամ երկրներում գնաճի միջին ցուցանիշը կազմել է 2․9 տոկոս։
Աղբյուր` tr.euronews.com


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ