Թուրքական ամենահայտնի ընդդիմադիր թերթերից մեկին դատի են տվել
Թուրքական ամենահայտնի ընդդիմադիր պարբերականներից «Բիրգյուն»-ի դեմ դատական գործ է բացվել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքի հիման վրա, գրում է թուրքական diken.com.tr կայքը:
Խոսքն Էրդողանի փեսա, Թուրքիայի ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքի՝ նախարարությունում արած նոր նշանակումների վերաբերյալ հոդվածի մասին է, որում լրագրողն ուշադրություն էր հրավիրել այն փաստի վրա, որ նոր պաշտոնյաների զգալի մասն ազգակցական կապեր ունի էրդողան ընտանիքի հետ:
Կայքն ընդգծում է, որ հոդվածում, որի հիման վրա թերթը մեղադրվել է նախագահին վիրավորելու համար, Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունը շեշտվել է միայն մի նախադասության մեջ, որտեղ պատմվում է, թե նախարարության նորանշանակ պաշտոնյաներից Ահմեդ Մինդերը, որ Էրդողանի ազգականն է, իր դստերն ամուսնացրել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի որդու հետ:
Հիշեցնենք, որ Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեն (CPJ) Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին շնորհել է «ամենանեղացկոտ» առաջնորդի կոչումը: Նման ընտրության հիմք է ծառայել Թուրքիայում քրեական օրենսգրքի այն հոդվածը, որը պատիժ է նախատեսում երկրի նախագահին կամ «թրքությունը» վիրավորելու համար: Հայտնի է, որ անցած 2017 թվականին տվյալ հոդվածով Թուրքիայում քննվել է 46.193 դատական գործ:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար