Արդյոք Միացյալ Նահանգներն ըմբռնումով կմոտենա Հայաստան-Իրան սերտ հարաբերություններին
ԱՄՆ-ի նախագահ Թրամփի վարչակազմը հայտարարությունների ու մտահոգությունների միջոցով պարզ արտահայտել է իր դիրքորոշումը, որ Իրանն ապակայունացնող ուժ է տարածաշրջանում: Այս մասին «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում նշել է ԱՄՆ-ի եվրասիական տարածաշրջանի գծով փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը՝ պատասխանելով Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների եւ Հայաստանի վերաբերյալ հարցին:
Ըստ բարձրաստիճան դիվանագետի, պատճառը ոչ միայն միջուկային զենք ստեղծելու Իրանի ցանկությունն է, որին առնչվում են նախկինում ընդունված պատժամիջոցները Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ներքո, այլ նաեւ շարունակական աջակցությունն ահաբեկչությանը եւ իրավիճակի ապակայունացումը՝ Հեսբոլահ եւ Համաս խմբավորումների հովանավորության, ինչպես նաեւ բալիստիկ հրթիռների ծրագրի միջոցով:
Ըստ Քենթի, ԱՄՆ-ը լուրջ է մոտենում տարածաշրջանի այս սպառնալիքին: Միեւնույն ժամանակ, ընդգծում է դիվանագետը, ԱՄՆ-ի վարչակազմը ցանկանում է աշխատել իր գործընկերների ու բարեկամների հետ՝ վստահ լինելու համար, որ նրանք անդառնալի կորուստներ չեն կրում: Սակայն, դիվանագետը կոչ է անում թյուր չընկալել իր խոսքերը, քանի որ ԱՄՆ-ը նպատակադրված է գործողություններ իրականացնել՝ սահմանափակելու Իրանի կարողությունները։
«Մենք հասկանում ենք, որ Հայաստանն ունի դժվար աշխարհագրական դիրք, սակայն մենք նաեւ մտահոգված ենք տարածաշրջանային կայունությամբ»,- ասում է փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը:


















































Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը