Թուրքիային հաջողվել է զգալիորեն նվազեցնել կախվածությունն օտարերկրյա զենք արտադրողներից
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրին հաջողվել է զգալիորեն կրճատել կախվածությունն օտարերկրյա զենք արտադրողներից՝ արտասահմանից ներկրվող զենքի ցուցանիշը 80 տոկոսից հասցնելով մինչև 35 տոկոս, գրում է թուրքական «Աքշամ» պարբերականը:
«Մենք ավելի ենք բարձրացնելու տեղական ռազմաարդյունաբերության ազդեցության ցուցանիշը: Վերջին տարիներին Թուրքիայի դեմ քաղաքական ու տնտեսական մի շարք հարձակումների ինտենսիվացումը կապված է հենց մեր՝ անկախ քաղաքականություն վարելու այս վճռականության հետ: Մենք հասնելու ենք մեր նպատակին, այն է՝ անկախ ու հզոր Թուրքիա», - ասել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը նաև հայտնել է, որ այժմ իրենք աշխատում են հակաօդային պաշտպանության հեռահար հրթիռային համակարգերի ստեղծման նախագծի ուղղությամբ՝ նշելով, որ այդ հարցում օտարերկրյա արտադրողի ազդեցությունից ազատվելը բխում է իրենց ազգային անվտանգության շահերից:


















































Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը