Իրանը, Թուրքիան եւ Ադրբեջանը Մերձավոր Արեւելքում իրադարձությունների վերաբերյալ նման դիրքորոշումներ ունեն. Զարիֆ
Իրանը, Թուրքիան եւ Ադրբեջանը Մերձավոր Արեւելքում իրադարձությունների վերաբերյալ նման դիրքորոշումներ ունեն եւ մտադիր են համատեղ համագործակցությունն ամրապնդել: Այս մասին Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է Ստամբուլում իր ադրբեջանցի եւ թուրք գործընկերներ Էլմար Մամեդյարովի եւ Մեւլութ Չավուշօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսում, փոխանցում է PressTV-ն:
«Թեհրանի, Անկարայի եւ Բաքվի միջեւ համագործակցությունը անչափ կարեւոր է երեք երկրների, տարածաշրջանի զարգացման, կյանքի պայմանների բարելավման եւ տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը նպաստելու համար»,- ասել է նա:
Զարիֆը հույս է հայտնել, որ տարածաշրջանային խնդիրները, մասնավորապես՝ Սիրիայի, Պաղեստինի եւ Եմենի ժողովուրդների խնդիրները խաղաղ ճանապարհով կլուծվեն:
Թուրքիայի ԱԳ նախարարն, իր կողմից, նշել է, որ Թեհրանը, Անկարան եւ Բաքուն հանդես են գալիս տարածաշրջանային հարցերում միակողմանի միջոցառումների դեմ եւ կարծում են, որ այս կապակցությամբ պետք է ընդունվեն ընդհանուր եւ բազմակողմ որոշումներ:
Երեք երկրները համաձայնվել են, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով եւ երկխոսության միջոցով, հավելել է նա: Չավուշօղլուն կոչ է արել համատեղ համագործակցությունը շարունակել տարածաշրջանում կայունությանը, խաղաղությանը եւ անվտանգությանը նպաստելու համար եւ ասել, որ եռակողմ տնտեսական հարաբերությունները նույնպես կհամապատասխանեն տարածաշրջանային բոլոր պետություններին շահերին:
Նրա խոսքով՝ Թուրքիան շարունակում է Իրանի հետ համագործակցությունը 2015 թվականի միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո: Նա հայտնել է, որ Թուրքիան եվրոպական երկրների հետ խորհրդակցություններ անցկացնում Իրանի հետ համագործակցությունը շարունակելու հարցի շուրջ:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել