ԿԸՀ-ն հրապարակում է Վրաստանի նախագահական ընտրությունների նախնական արդյունքները
Վրաստանի արտաքին գործերի նախկին նախարար Սալոմե Զուրաբիշվիլին այս պահի դրությամբ հավաքում է ձայների 38.79 տոկոսը (493092 ձայն), իսկ ընդդիմադիր միասնության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն՝ 37.65 տոկոսը (475883 ձայն):
Ինչպես տեղեկացնում է Sputnik Грузия-ն՝ հղում անելով Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներին, նման արդյունքներ են ստացվել քվեաթերթիկների 80.16 տոկոսի մշակումից հետո:
ԿԸՀ-ի ներկայացրած տվյալները հաստատում են, որ անհրաժեշտ է լինելու անցկացնել նախագահական ընտրությունների երկրորդ փուլ:
Ձայների 10.99 տոկոսով երրորդ հորիզոնականում է հայտնվել «Եվրոպական Վրաստան» կուսակցությունից թեկնածու Դավիթ Բաքրաձեն (139729 ձայն): Չորրորդ հորիզոնականը զբաղեցնում է Շալվա Նաթելաշվիլին՝ ձայների 3.76 տոկոսով (47786 ձայն), իսկ հինգերորդ հորիզոնականը՝ Զուրաբ Ջապարիձեն՝ ձայների 2.33 տոկոսով (29581 ձայն):
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին Վրաստանում նախագահական ընտրություններ էին անցկացվում, որոնց մասնակցելու ցանկություն էր հայտնել 46 մարդ, որից 21-ի թեկնածության գրանցումը մերժվել էր: Արդյունքում՝ նախագահական ընտրություններին մասնակցել է 25 թեկնածու:
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի խոսնակ Աննա Միկելաձեի խոսքով՝ կիրակի անցկացված նախագահական ընտրություններում ընտրողների մասնակցությունների հայտը կազմել է 46.74 տոկոս և ընդհանուր առմամբ քվեարկել է 1 մլն 637 956 մարդ:
Հավելենք նաև, որ ընտրատեղամասերը փակվել են 20:00-ին: Էքզիթ փոլերի արդյունքներով՝ առաջատար թեկնածուներն են իշխող կուսակցության աջակցությունը վայելող Սալոմե Զուրաբիշվիլին և ընդդիմադիր միասնության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն:


















































Սահակաշվիլիի կողմնակիցները Իվանիշվիլիից պահանջել են ծնկի գալ եւ ներում հայցել
Թբիլիսիում ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարան, իրավիճակը լարված է (տեսանյութ)
Վրաստանում պետությունը կշարունակի օգնել փոքր ու միջին հյուրանոցներին
Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանից զբոսաշրջիկների համար
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2 դեպք
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը