«Վրացական երազանք»-ն ընդունել է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլն անխուսափելի է
Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ «Վրացական երազանք» իշխող կուսակցությանը շատ քիչ ձայն է պակասել նախագահական ընտրություններում հաղթելու համար: Նրա խոսքով՝ արդեն իսկ պարզ է, որ Վրաստանում անցկացվելու է նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, հաղորդում է Sputnik Грузия-ն:
«Այս փուլում պարզ է, որ կլինի երկրորդ փուլ, որին կմասնակցեն Սալոմե Զուրաբիշվիլին և Գրիգոլ Վաշաձեն: Դա արդեն պարզ է՝ ելնելով հազարավոր ընտրատեղամասերից ստացված տվյալներից, որտեղ եղել են մեր ներկայացուցիչները», - նշել է Կոբախիձեն:
Հիշեցնենք, որ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի խոսնակ Աննա Միկելաձեի խոսքով՝ կիրակի անցկացված նախագահական ընտրություններում ընտրողների մասնակցությունների հայտը կազմել է 46.74 տոկոս և ընդհանուր առմամբ քվեարկել է 1 մլն 637 956 մարդ:
Հավելենք նաև, որ ընտրատեղամասերը փակվել են 20:00-ին: Էքզիթ փոլերի արդյունքներով՝ առաջատար թեկնածուներն են իշխող կուսակցության աջակցությունը վայելող Սալոմե Զուրաբիշվիլին և ընդդիմադիր միասնության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն:


















































Սահակաշվիլիի կողմնակիցները Իվանիշվիլիից պահանջել են ծնկի գալ եւ ներում հայցել
Թբիլիսիում ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարան, իրավիճակը լարված է (տեսանյութ)
Վրաստանում պետությունը կշարունակի օգնել փոքր ու միջին հյուրանոցներին
Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանից զբոսաշրջիկների համար
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2 դեպք
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը