Ճապոնիայի վարչապետի լիազորությունների ժամկետը կերկարացվի մինչեւ 9 տարի
Ճապոնիայի իշխող լիբերալ դեմոկրատական կուսակցությունը պաշտոնապես որոշել է փոփոխություններ անել իր կանոնադրության մեջ, 6-ի փոխարեն 9 տարի դարձնելով կուսակցության նախագահի լիազորությունների ժամկետը, որը միաժամանակ զբաղեցնում է նաեւ վարչապետի պաշտոնը։ Որոշումը կայացվել է Տոկիոյում կուսակցության համագումարի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Այս որոշումը թույլ կտա գործող վարչապետ Սինձո Աբեին մնալ պաշտոնում նաեւ 2018-ից հետո։ Աբեն կկարողանա նորից առաջադրել իր թեկնածությունը ներքին ընտրություններում ու պահպանել վարչապետի պաշտոնը մինչեւ 2021 թ։
Լիբերալ դեմոկրատների ղեկավար Սինձո Աբեն իր պաշտոնը զբաղեցրել է 2012-ին, ու ըստ գործող կանոնադրության՝ պետք է հեռանար 2018-ի սեպտեմբերին։
Սակայն կուսակցությունում նրա կողմնակիցները բազմիցս պահանջել են ավելի երկար ժամանակ տալ վարչապետին՝ տնտեսական բարեփոխումներն իրականացնելու, նաեւ 2020-ին Տոկիոյում ամառային Օլիմպիադայի անցկացումը կազմակերպելու համար։


















































Ճապոնիայում ուժգին երկրաշարժից միայն 64 մարդ է զոհվել շնորհիվ որակյալ շենքերի
Ճապոնիայում հեղեղումների զոհերի թիվն անցել Է 140-ից
Առնվազն 3 զոհ, տասնյակ վիրավորներ
Ճապոնիան ՌԴ-ին ափսոսանք է հայտնել՝ կապված Կուրիլներում զորավարժությունների հետ
Ճապոնիան իր դեսպանատունը Երուսաղեմ չի տեղափոխի
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը