Ճապոնիայում ուժգին երկրաշարժից միայն 64 մարդ է զոհվել շնորհիվ որակյալ շենքերի
Առնվազն 64 մարդ է զոհվել Ամանորի օրը Նոտո թերակղզում և կենտրոնական Ճապոնիայի հարակից շրջաններում հզոր երկրաշարժի հետևանքով, հայտնում է Kyodo-ն։
Չորեքշաբթի օրը փլատակներն ու ավերված ճանապարհները շարունակում էին խոչընդոտել որոնողափրկարարական աշխատանքներին:
Երկու օր է անցել այն բանից հետո, երբ 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը լայնածավալ կառուցվածքային վնասներ և հրդեհներ է պատճառել Ճապոնական ծովի ափին գտնվող Իսիկավա պրեֆեկտուրայի Վաձիմա քաղաքում, սակայն աղետի ամբողջական չափն անհայտ է մնում։
Հինգշաբթի տարերքից տուժած պրեֆեկտուրայի շրջաններում, որտեղ որոշ գյուղեր շարունակում են կտրված մնալ արտաքին աշխարհից, պարբերական անձրևներ են սպասվում, և Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը նախազգուշացրել է սողանքների հավանականության մասին:
Ընդգծենք, որ եթե Ճապոնիայում շինությունների որակը եւ ամրությունը գերբարձր չլիներ, ապա զոհերի թիվը հաշվելու էինք տասնյակ հազարներով, քանի որ երկրաշարժը շատ ուժեղ է եղել:


















































Ճապոնիայում հեղեղումների զոհերի թիվն անցել Է 140-ից
Առնվազն 3 զոհ, տասնյակ վիրավորներ
Ճապոնիան ՌԴ-ին ափսոսանք է հայտնել՝ կապված Կուրիլներում զորավարժությունների հետ
Ճապոնիան իր դեսպանատունը Երուսաղեմ չի տեղափոխի
Կիմ Չեն Ընը ցանկանում է քննարկել Ճապոնիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցը
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում