Ադրբեջանական հեռուստաալիքով ցուցադրված Մեծ Հայքի քարտեզը զայրացրել է ադրբեջանցիներին (տեսանյութ)
Ադրբեջանական պետական Mədəniyyət («Մշակույթ») հեռուստաալիքի եթերով հեռարձակվել է «Անցյալից՝ ապագա» հաղորդման նոր մասը, որի ժամանակ գիտությունների դոկտոր, պատմաբան Նաթիկ Ալիշևն ու Հնագիտության և էթնոգրաֆիայի ինստիտուտի աշխատակից Ալիյա Ադիգեզալովան քննարկել են ժամանակակից Ադրբեջանի տարածքում հին քրիստոնեական հուշարձանները:
Ինչպես նշում է rusarminfo.ru-ն, երբ հաղորդավարուհին առաջարկել է դիտել «հին Ադրբեջանի քարտեզը», էկրանին հայտնվել է Մեծ Հայքի քարտեզը, ինչպես նաև՝ Կովկասյան Ալբանիան, որն ադրբեջանցիներն իրենց պետությունն են համարում:
Հատկանշական է, որ ցուցադրված Մեծ Հայքի քարտեզից բացակայել են Արցախ, Ուտիք և Փայտակարան նահանգները:
Նշվում է, որ Մեծ Հայքի քարտեզի ցուցադրությունը դժգոհության ալիք է բարձրացրել Ադրբեջանում: Տեղի թերթերից մեկը դժգոհ քաղաքացիներից բազմաթիվ նամակներ է ստացել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին