Turkish Airlines–ը բոյկոտելու է ամերիկյան ընկերությունների գովազդները
Թուրքական ազգային ավիափոխադրող Turkish Airlines–ը մտադիր է բոյկոտել ամերիկյան ընկերությունների գովազդը՝ ի պատասխան ԱՄՆ պատժամիջոցների, հայտնել է ավիաընկերության մամուլի քարտուղար Յախյա Ուստյունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Ամերիկյան գովազդների բոյկոտի կոչը երկուշաբթի օրվանից տարածվում է սոցցանցերի թուրք օգտատերերի շրջանում։ Երեքշաբթի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը բոյկոտ կհայտարարի ամերիկյան էլեկտրոնային արտադրանքներին։
Ուստյուն թվիթերյան իր էջում տեղադրել է #ABDyeReklamVerme («Մի՛ թույլատրեք ամերիկյան գովազդը») հեշթեգը՝ կոչ անելով մյուս թուրքական ընկերություններին միանալ ակցիային։
Հիշեցնենք, որ թուրքական լիրան վերջին ամիսներին հասել է պատմական նվազագույն մակարդակի դոլարի և եվրոյի նկատմամբ, տարվա սկզբից այն այդ փոխարժեքների նկատմամբ արժեզրկվել է ավելի քան 40 տոկոսով։
ԱՄՆ–Թուրքիա հարաբերությունները վերջին ժամանակներս սրվել են, այդ թվում՝ ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնի գործի պատճառով, որը ձերբակալվել է 2016 թվականին թուրքական իշխանությունների կողմից։ Օգոստոսի սկզբին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլի և ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուի նկատմամբ՝ մեղադրելով նրանց մարդու իրավունքների լուրջ խախտումների մեջ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին