Քաթարը դավաճանեց Թուրքիային նեղ պահին․ թուրքական պարբերական
Թուրքական լիրայի ողբերգական անկումը կանգնեցնելու եւ թուրքական տնտեսությունը փրկելու համար Թուրքիան չի կարողանում արեւելքի հարուստ արաբական երկրներից ստանալ դրամական աջակցություն։
Թուրքական Takvim պարբերականը գրել է, որ նույնիսկ Քաթարը, որին Թուրքիան Սաուդյան Արաբիայի պատժամիջոցների հետեւանքներից փրկել է Թուրքիան, երես է թեքել Թուրքիայից։
Թուրքական պարբերականը Քաթարին մեղադրել է դավաճանության մեջ՝ Թուրքիային նեղ պահին չօգնելու համար։
Takvim-ը հիշեցրել է, որ երբ Սաուդյան Արաբիան եւ նրա կողմնակիցները պատժամիջոցներ սահմանեցին Քաթարի դեմ, միայն Թուրքիան աջակցեց Քաթարին եւ օդանավերով գյուղմթերք եւ այլ ապրանքներ ուղարկեց Քաթար։
Նշվում է, նաեւ Թուրքիան շարունակում է գումար փնտրել արեւելքի հարուստ արաբական երկրներում, սակայն դեռ արդյունքի չի հասել։
Նշենք, որ Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգեւորականին չազատելու հետեւանքով ԱՄՆ-ը հայտարարել է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին, որից հետո թուրքական ազգային արժույթը ողբերգական անկում է ապրում։ Այն մեկ ամսվա մեջ արդեն արժեզրկվել է գրեթե 100 տոկոսով՝ սահմանելով ռեկորդ։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Գազամատակարարման դադարեցումներ՝ Արարատի և Տավուշի մարզերում
Fashion Scout Armenia 2026 մրցույթի եզրափակիչ փուլ
Վոլեյբոլի Եվրոպայի Մ20 տղաների առաջնության առաջին փուլը կանցկացվի Երևանում
Սյունիքի մարզում սեպտեմբերի 15-ին և 16-ին գազամատակարարման ընդհատումներ կինեն
ԵՄ երկրները պատժամիջոցներ են պատրաստում Ռուսաստանից 1600 ֆիզիկական անձի և ընկերության դեմ