Ահազանգեր Ադրբեջանի ղեկավարության համար
Ադրբեջանի երկրորդ քաղաք Գյանջայում քաղաքապետի դեմ մահափորձն ու ցույցերն ահազանգում են ղեկավարությանը, որ խիստ վերահսկողության ներքո գտնվող այս երկրում դժգոհությունները գլուխ են բարձրացնում: Այս մասին ասվում է Reuters-ի խմբագրական հոդվածում:
Նշվում է, որ Ադրբեջանում իշխանությունների դեմ նման ընդվզումներ հազվադեպ են լինում եւ սովորաբար արագ ճնշվում են:
Ադրբեջանն անկախանալուց ի վեր հարստացել է նավթարդյունաբերության հաշվին: Սակայն նախագահ Իլհամ Ալիեւի հակառակորդները պնդում են, որ մարդիկ, հատկապես՝ մայրաքաղաքից դուրս ապրողները, գրեթե չեն տեսել նավթից ստացված շահույթը: Նրանք մեղադրում են Ալիեւի կառավարությանը մարդու իրավունքների ոտնահարման մեջ: Վերջինները, քաղաքապետ Էլմար Վալիեւին համեմատելով Ալիեւի հետ, ասում են, որ Վալիեւը Գյանջային վերաբերվում էր սեփական ագարակի պես՝ աղքատ բնակչությանը հաշվի չառնելով, ինչպես նաեւ իր ճանապարհից հեռացնելով բոլորին:
Ըստ խմբագրականի՝ Ալիեւը տարակարծություն չի հանդուրժում, իսկ ընդդիմությունը թույլ է, ուստի Գյանջայի ընդվզումը կարճատեւ էր եւ, կարծես, չի տարածվում:
Գյանջայի տեղական իշխանությունները Reuters-ին հայտնել են, որ Վալիեւի հասցեին հնչած քննադատությունն «անհիմն է եւ կողմնակալ»: Սակայն խմբագրականում նշվում է, որ քաղաքի դեպքերը վկայում են, թե նավթի գների անկման դեպքում Ադրբեջանի ղեկավարության համար դժվար կլինի պահպանել իշխանությունը, քանի որ տնտեսությունը մեծապես կախված է էներգետիկ հատվածից, իսկ սոցիալական ապահովվածությունը խիստ տարբերվում է հասարակության շերտերի միջեւ:
Տարածաշրջանի մյուս երկարամյա առաջնորդներն ուշադիր հետեւում են դեպքերի զարգացմանը. Ղազախստանը, Ռուսաստանն ու Թուրքմենստանը եւս ունեն էներգետիկ ոլորտի վրա հիմնված տնտեսություն, եւ դրանց առաջնորդներն անհանգստանում են ցանկացած ընդվզման հնարավորությունից:
Եվրոպան եւս հետեւում է՝ էներգետիկ պաշարների ձեռքբերման հարցում Ադրբեջանին համարելով Ռուսաստանի հավանական փոխարինող:
Ալիեւը ցույց է տվել իր անհանգստությունը՝ Գյանջայի գործի քննությունը հանձն առնելով: Նա դեպքերը նկարագրել է որպես ահաբեկչական եւ ադրբեջանական պետականության ու հասարակության դեմ ուղղված քայլ:
Խմբագրականում նշվում է, որ, բնակիչների խոսքով, իշխանությունների անհանգստությունը երեւում է նաեւ բողոքի ցույցերի լուրերի տարածումը կասեցնելու փորձից: Հաջորդ երկու օրերին Գյանջայում ինտերնետ կապի ծառայություններն անջատված են եղել՝ դժվարացնելով սոցիալական ցանցերից օգտվելու հնարավորությունը:
Ալիեւի կողմնակիցներն ասում են, որ նա երկիրը դարձրել է ավելի ժամանակակից եւ ամուր կապեր է հաստատել Եվրոպայի հետ: Խմբագրականում նշվում է, որ վերջին տարիներին հասարակական զայրույթի նշաններն ուժգնացել են: Բաքվում 2011 թվականի բողոքի ցույցերով մարդիկ պահանջում էին Ալիեւի կառավարության հեռացումը, ինչն ավարտվեց անվտանգության համակարգի խախտմամբ ու մեծաթիվ ձերբակալություններով:
2016 թվականին ադրբեջանական երեք քաղաքներում բողոքի ցույցեր են տեղի ունեցել՝ հացի գնի բարձրացման եւ նավթի գների անկմանը զուգահեռ՝ ադրբեջանական դրամի արժեզրկման շուրջ: Ոստիկանությունն ի պատասխան շատերին ձերբակալել է: Գյանջայի ընդվզումը եւս ճնշվել է:


















































Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա փետրվարի 28-29-ը Բեռլինում. ԱԳՆ խոսնակ
ԱՄՆ-ն «ձեռքերը լվացել է» Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացից. Արթուր Խաչատրյան
Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
Ադրբեջանն ու Ղազախստանը համատեղ վարժանքներ կանցկացնեն
«Ռոյթերզ». «Մոսկվան լարվածություն է բորբոքել հօգուտ Ադրբեջանի»
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին