Խոշտանգումներն Ադրբեջանում համակարգային բնույթ են կրում
Ադրբեջանում ոստիկանության և իրավապահ այլ մարմինների կողմից խոշտանգումները համակարգային բնույթ են կրում: Այդ մասին գրում է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության Հարավային Կովկասի հարցերով ղեկավար Գիորգի Գոգիան՝ վկայակոչելով Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեի զեկույցը:
Եվրոպայի խորհրդի խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի զեկույցը, որը հիմնվում է 2004-2017 թվականներին Ադրբեջան իրականացված վեց այցերից ստացված տվյալների վրա, փաստագրել է կալանավորների, այդ թվում՝ երիտասարդ կալանավորների նկատմամբ դաժան վերաբերմունքի պարբերական դեպքեր: Այդ դեպքերը եղել են իրար նման, հիմնականում տեղի են ունեցել ոստիկանական բաժանմունքներում՝ ձերբակալման նախնական ժամերի ընթացքում՝ խոստովանություն կամ այլ վկայություն կորզելու նպատակով:
Կոմիտեն պարզել է նաև, որ խոշտանգումները հաճախ չեն բացահայտվում՝ արդյունավետ հետաքննությունների և անբավարար իրավական երաշխիքների բացակայության պատճառով: Human Rights Watch-ի հետազոտությունները նույնպես ցույց են տվել, որ Ադրբեջանում կալանավորները հաճախ չեն ստանում փաստաբան ընտրելու հնարավորություն և անգամ եթե բողոքում են վատ վերաբերմունքից, հետաքննությունները գրեթե երբեք չեն ավարտվում որևէ մեկին պատասխանատվության ենթարկելով: Վատ վերաբերմունքի մասին փաստերի հրապարակումն իր հերթին կարող է պատասխան քայլերի հանգեցնել: Ադրբեջանի ամենահայտնի բլոգերներից մեկը՝ Մեհման Հուսեյնովը, երկու տարվա ազատազրկման է դատապարտվել ոստիկաններին «զրպարտելու» համար՝ իր նկատմամբ վատ վերաբերմունքի մասին բարձրաձայնելուց հետո:
Գիորգի Գոգիան նշում է, որ չնայած կոմիտեն որոշակի դրական փոփոխություններ է գտել, ինչպես շենքերի վերանորոգումները, շատ խնդիրներ շարունակում են չլուծված մնալ, այդ թվում՝ բանտերի գերծանրաբեռնվածությունը, անբավարար բժշկական խնամքը, կոռուպցիան և կալանավայրերի անձնակազմի շրջանում «բռնության մշակույթը»:
Իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին խոշտանգումների նկատմամբ անհանդուրժողականության քաղաքականություն որդեգրել և երաշխավորել նման փաստերի վերաբերյալ արագ և արդյունավետ հետաքննությունների ընթացքը:


















































Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա փետրվարի 28-29-ը Բեռլինում. ԱԳՆ խոսնակ
ԱՄՆ-ն «ձեռքերը լվացել է» Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացից. Արթուր Խաչատրյան
Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
Ադրբեջանն ու Ղազախստանը համատեղ վարժանքներ կանցկացնեն
«Ռոյթերզ». «Մոսկվան լարվածություն է բորբոքել հօգուտ Ադրբեջանի»
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին