Արքայազն Ուիլյամի և դքսուհի Քեյթի առաջնեկը 5 տարեկան է. BBC-ի ֆոտոշարքը՝ նվիրված արքայազն Ջորջին
Հուլիսի 22-ին լրանում է Մեծ Բրիտանիայի միապետական ընտանիքի կրտսեր անդամներից մեկի՝ արքայազն Ջորջի 5-ամյակը, որի առթիվ հրապարակվել է նրա պաշտոնական լուսանկարը:
Այս մասին գրում է BBC-ն՝ առաջարկելով ուշագրավ ֆոտոշարքի միջոցով տեսնել, թե ինչպես է մեծանում փոքրիկ արքայազնը՝ ծննդատնից դուրս գրվելուց մինչև ծանոթությունն ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի հետ:
Նորածին արքայազն առաջին անգամ մարդկանց ներկայացվել է Սենթ Մերի հիվանդանոցի մոտ 2013-ի հուլիսի 23-ին՝ լույս աշխարհ գալուց մեկ օր անց:

Փոքրիկ Ջորջը՝ հոր գրկում 2013-ի հոկտեմբերին:
Մեկամյա արքայազնը ծնողներին՝ Քեմբրիջի դուքսին և դքսուհուն, ուղեկցում է իր առաջին արտասահմանյան ճանապարհորդության ընթացքում դեպի Նոր Զելանդիա:

2014 թվականի Սուրբ Ծնունդին ընդառաջ Քենսինգտոնյան պալատը հրապարակվել էր արքայազնի պաշտոնական լուսանկարները:

Մեկ ամիս անց Ջորջին լուսանկարել են նորածին քրոջ՝ արքայադուստր Շառլոտի հետ Նորֆոլկի տանը:

2015-ի հունիսի 13-ին արքայազն Ջորջը հետևում է թագավորական ռազմաօդային ուժերի օդային շոուին:

Ջորջն ընտանիքի հետ ֆրանսիական Ալպերի լեռնադահուկային հանգստավայրում:

2016-ի ապրիլի 22-ին արքայազնը Քենսինգտոնյան պալատում սեղմում է այն ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ձեռքը:

Առաջին օրը մանկապարտեզում, 2016-ի հունիսի 6:

Միապետական ընտանիքում կրկին համալրում է եղել: Այս անգամ արքայազն Ջորջը քրոջ՝ Շառլոտի հետ գնում է ծանոթանալու նորածին եղբոր՝ արքայազն Լուիի հետ, որը լույս աշխարհ է եկել 2018-ի ապրիլի 23-ին:

Արքայազն Ջորջի պաշտոնական լուսանկարը՝ 5-րդ տարեդարձին ընդառաջ, 2018-ի հուլիսի 22:



















































Արքայազն Չարլզը դադարել է ֆինանսավորել Հարիին ու Մեգան Մարքլին
Բրիտանական թագավորական ընտանիքի կայքից ջնջվել են Մեգան Մարքլի, արքայազններ Հայրիի եւ Էնդրյուի հաշիվները
Բացահայտվել է, թե ով է արքայական ընտանիքի ամենագեղեցիկ կինը
Հարին և Մեգանը վերադառնում են Մեծ Բրիտանիա
Արքայազն Ֆիլիպը կորոնավիրուսի պատճառով ծննդյան 99-ամյակին խուսափել է մեծ խնջույքից, հրավառությունից
«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Արփինե Սարգսյանն անդրադարձել է հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպին
Քննիչ հանձնաժողովը նիստ կգումարի
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք
Ռեալն իսկապես լավ խաղաց. Հանս-Դիտեր Ֆլիկ
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն