160 000 ձերբակալված, 150 ցմահ ազատազրկում, ավելի քան 100 000 արգելափակված կայք․ ինչպես է անցել Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմի 2 տարին
Թուրքիայում հուլիսի 18-ին չեղարկվել է երկու տարի տևած արտակարգ դրության ռեժիմը։ 2016 թվականի հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման ձախողված փորձից հետո սահմանված արտակարգ դրության ռեժիմի ընթացքում ձերբակալվել են տասնյակ հազարավոր մարդիկ, պետական համակարգում իրականացվել են լայնածավալ կադրային զտումներ, բռնաճնշումներ են իրագործվել մամուլի և իրավապաշտպան կազմակերպությունների հանդեպ։
Ինչպես ներկայացնում է թուրքական T24 կայքը, անցած երկու տարվա ընթացքում Թուրքիայում ձերբակալվել է 160 000 մարդ, 50 000-ից ավելին կալանավորվել են։ Հեղաշրջման փորձին վերաբերող դատական գործերի հետևանքով 150 մարդ դատապարտվել է ցմահ ազատազրկման։
Հեղաշրջման փորձից ի վեր Թուրքիայում ապստամբների հետ կապերի կասկածանքով կամ մեղադրանքով գործազուրկ է դարձել 170 000 պետաշխատող, գործազրկության ֆոնին աճել են ինքնասպանության դեպքերը:
Արտակարգ դրության ռեժիմի պայմաններում Թուրքիայում փակվել է 200 պարբերական, 20 հեռուստաալիք, 30 հրատարակչատուն, արգելափակվել է 100.000 կայք։
Դադարեցվել է նաև երկրում գործող 1767 տարբեր միությունների, կազմակերպությունների ու հիմնադրամների գործունեությունը։
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել էր արտակարգ դրություն։ Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը գտնվում է ԱՄՆ-ում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը