Վրաստանում ՀՀ դեսպանին պատանդ վերցնելու կոչի համար դատարանի առաջ կկանգնի ազգությամբ ադրբեջանցի Վրաստանի քաղաքացի
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանին պատանդ վերցնելու կոչի համար դատարանի առաջ կկանգնի ազգությամբ ադրբեջանցի Վրաստանի քաղաքացի, հաղորդում է interpressnews.ge–ն:
Գործը վերաբերում է 2016 թվականին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած «քառօրյա պատերազմի» ժամանակ սոցիալական ցանցերում տեղադրված կոչին: Գործի նյութերի համաձայն՝ ահաբեկչության հանրային կոչի համար մեղադրվող անձը Վրաստանի քաղաքացի է: Չնայած նրան, որ գործին շնորհվել է գաղտնիության դասակարգում, լրատվամիջոցին հայտնի են դարձել որոշ մանրամասներ:
Մասնավորապես, այդ նյութերի համաձայն, 2016 թվականին, երբ Լեռնային Ղարաբաղում բախումներ սկսվեցին, մեղադրյալը Facebook-ում կոչ էր արել Վրաստանում բնակվող ադրբեջանցիներին հավաքվել Հայաստանի դեսպանատան դիմաց: Գործի նյութերի համաձայն՝ հրապարակված ուղերձում մեղադրյալը նաև գրել էր, որ հարկավոր է այրել Հայաստանի դրոշը, ներխուժել Հայաստանի դեսպանատան շենք և պատանդ վերցնել դեսպանին:
Կոչը կյանքի չի կոչվել, սակայն հեղինակի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել մոտ 2 տարի անց: Այդ ժամանակահատվածում քննությունը սպասում էր պաշտոնական պատասխանների, այդ թվում՝ Facebook-ից, որոնք պետք է հաստատեին, որ սոցիալական ցանցում գրառման հեղինակն իսկապես այն մարդն է, ում նկատմամբ նախատեսվում է քրեական հետապնդում սկսել:
Մեղադրանքի պաշտոնական առաջադրումից հետո այդ մարդու նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավի կիրառումը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վրաստանի քաղաքացի հանդիսացող ադրբեջանցի Օրհան Աբասի դեմ քրեական գործ է հարուցվել «ահաբեկչության կոչ» հոդվածով։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը