Ադրբեջանի ջրամատակարարման ընկերությունը հայտարարել է, որ չի կարող բնակչությանն ապահովել խմելու ջրով
Բաքվի և ընդհանուր Ադրբեջանի էներգամատակարարման հարցում առաջացած խնդրի պատճառով «Ազերսու» ընկերությունը չի կարող բնակչությանն ապահովել խմելու ջրով: Այդ մասին հայտարարել է ընկերության մամուլի ծառայության ղեկավար Անար Ջաբրաիլին, հաղորդում է minval.az-ը:
Նրա խոսքով՝ Կուր գետում և Ջեյրանբաթանում ջրամաքրման կայաններում դադարեցվել է ջրի մաքրման և մատակարարման գործընթացը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ չորեքշաբթի Բաքվի մետրոպոլիտենը փակ կլինի ուղևորների սպասարկման համար: Հաղորդվել է, որ երեքշաբթի ադրբեջանական ՋԷԿ-ում տեղի ունեցած վթարի պատճառով որոշ վայրերում խնդիրներ են առաջացել էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված:
Մինչ այդ հաղորդվել էր, որ Ադրբեջանի տարածքում լույս հուլիսի 3-ին Մինգեչաուրի ՀԷԿ-ում տեղի ունեցած վթարի պատճառով էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումն ազդել է նաև ջրամատակարարման վրա:


















































Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա փետրվարի 28-29-ը Բեռլինում. ԱԳՆ խոսնակ
ԱՄՆ-ն «ձեռքերը լվացել է» Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացից. Արթուր Խաչատրյան
Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
Ադրբեջանն ու Ղազախստանը համատեղ վարժանքներ կանցկացնեն
«Ռոյթերզ». «Մոսկվան լարվածություն է բորբոքել հօգուտ Ադրբեջանի»
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը