Վրաստանում ձերբակալվել է Սիրիայում ռուս օդաչուի սպանության համար մեղադրվող Թուրքիայի քաղաքացին
Վրաստանում ձերբակալվել է Ինտերպոլի գծով հետախուզման մեջ գտնվող թուրք քաղաքացին, ով ավելի վաղ հայրենիքում ձերբակալվել էր 2015 թվականին Սիրիայում ՌԴ-ից ժամանած Սու-24-ի օդաչուի սպանության հետ կապված, հայտնել են թուրքական լրատվամիջոցները:
Դրանց տվյալներով՝ Սերքան Քուրթուլուշը, որին Թուրքիայում մեղադրում են հանցավոր համայնքի ստեղծման եւ մի շարք քրեական հանցագործություններ կատարելու համար, հունիսի 29-ին Բաթումում ձերբակալվել է իրավապահ մարմինների կողմից:
Հաղորդվում է, որ Քուրթուլուշը ժամանակին Պեշկովի սպանության գործով ձերբակալվածների թվում էր, սակայն ավելի ուշ նրան ազատ էին արձակել:
Քուրթուլուշը, Իզմիրի դատախազության տվյալներով, քրեական խմբեր է ղեկավարել Թուրքիայի տարբեր շրջաններում: Թուրքական կողմն արդեն իսկ դիմել է Վրաստանին ձերբակալվածքի արտահանձման հայցով:
Թուրքական Սու-24 կործանիչը, որը մասնակցում էր ահաբեկիչների դեմ օպերացիային, 2015 թվականին նոյեմբերի 24-ին Սիրիայի տարածքում խոցվել էր թուրքական F-16-ի կողմից: Օդաչուները կապիտուլացվել էին, նրանցից մեկը՝ Պեշկովը, օդապարիկով վայրէջք կատարելիս սպանվել էր զինյալների կողմից: Պեշկովին հետմահու Ռուսաստանի հերոսի կոչում է շնորհվել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը