«Ազատությունն արդեն մոտ է». Թրամփի խորհրդականն Իրանում իշխանափոխության կոչ է արել
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի իրավական հարցերով խորհրդական Ռուդի Ջուլիանին, որը նախկինում զբաղեցրել է Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնը, իրանական ընդդիմադիր խմբի կազմակերպած հանրահավաքի ժամանակ Իրանում իշխանափոխության կոչ է արել:
Ինչպես հայտնում է The Guardian-ը, ընդդիմադիր գործիչ Միրյամ Ռաջավիի ղեկավարած Իրանի դիմակայության ազգային խորհրդի՝ Փարիզում կազմակերպված հանրահավաքի ժամանակ Ջուլիանին ասել է, որ «իրենք արդեն կարողանում են տեսնել Իրանում իշխող ռեժիմի վերջը»:
«Այժմ մենք իրապես կարողանում ենք տեսնել Իրանի ռեժիմի վերջը: Մուլլաները պետք է հեռանան, այաթոլաները պետք է հեռանան: Նրանց պետք է փոխարինելու գա ժողովրդավարական կառավարություն, որը ներկայացնում է տիկին Ռաջավին: Ազատությունն արդեն շատ մոտ է: Մյուս տարի կցանկանայի այս հավաքը տեսնել Թեհրանում»,-ասել է Թրամփի խորհրդատուն՝ մոտ 4.000 հավաքվածների առաջ ելույթի ժամանակ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նախագահ Թրամփը ևս Իրանում իշխանափոխության ցանկություն էր հայտնել:


















































Իրանն ու Օմանը քննարկում են Օրմուզի նեղուցը ճգնաժամից դուրս բերելու ուղիները
NY Post. Իրանը դեռևս մուտք չի ստացել Կատարում գտնվող իր 6 միլիարդ դոլարի ակտիվներին
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ կանցկացնի Կատարի, այլ ոչ թե ԱՄՆ-ի հետ. Բաղաեի
Սկզբունքորեն ես այլ կարծիք եմ ունեցել․ Մոջթաբա Խամենեին ԱՄՆ-ի հետ խաղաղության համաձայնության մասին
Պենտագոնն Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու համար Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է ցանկանում. Wall Street Journal
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը