Թուրքիայի հանրապետությունը հիմնվել է քրիստոնյաների ոչնչացման հիման վրա․ Թաներ Աքչամ
Թուրքիայում կայացած արտահերթ նախագահական ու խորհրդարանական վերջին ընտրություններով Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից փաստացի դրվեց «Թուրքիայի երկրորդ հանրապետության» հիմքը, նման կարծիք է հայտնել թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը, գրում է Ստամբուլում գործող «ՀայԹերթը»։
Պատմաբանը զուգահեռներ է անցկացրել ու ընդգծել, որ 1923 թվականին հիմնադրված Թուրքիայի հանրապետությունը որդեգրեց անցյալում մնացած ամեն բան և ամեն ոքի «բացառելու» գաղափարը։
«Երկու հանրապետությունների դեպքում էլ դրանց առանձնահատկությունն այն է, որ երկուսն էլ հիմնված են նախորդ հասարակությունների մշակութային բազմազանության ու հարստության ավերման վրա»,-գրում է Աքչամը՝ հիշելով նաև 20-րդ դարի առաջին ցեղասպանությունները, երբ Թուրքիայի հանրապետության հիմնադրումից առաջ գրեթե ամբողջովին վերացվեցին Օսմանյան կայսրության քրիստոնյա բնակիչները։
«Առաջին հանրապետությունը հիմնվել է նախկինում բնակչության 30-35 տոկոսը կազմող քրիստոնյաների ոչնչացման հիման վրա, որովհետև նրանք խնդիր էին ներկայացնում։ Երկրորդ հանրապետությում էլ չեն ցանկանում քրդերին տեղ տալ։ Նրանք դեռ դիմադրում են ու փորձում ուժով ներս մտնել, քանի որ քանակով շատ են»,-նշել է հայտնի թուրք պատմաբանը։
Ավելի վաղ ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում Աքչամը նկատել էր, որ հունիսի 24-ին Թուրքիայում կայացած արտահերթ ընտրություններում «միակ հաղթողն իրականում թուրքական ազգայնականությունն էր»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը