Վերընտրվելուց հետո Էրդողանի առաջին արտասահմանյան ուղևորությունը կլինի Հյուսիսային Կիպրոս ու Ադրբեջան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր պաշտոնում վերընտրվելուց հետո առաջին արտասահմանյան այցերը կկատարի Հյուսիսային Կիպրոս ու Ադրբեջան, այս մասին տեղեկացնում է թուրքական «Յենի Աքըթ» պարբերականը։
Առայժմ հայտնի չէ, թե երբ և ինչ կազմով կժամանի Էրդողանն այդ երկրներ։ Դեռևս հստակեցված չեն նաև ընտրություններում հաղթանակ տոնած Էրդողանի՝ երդմնակալության արարողության ժամկետները։
Հիշեցնենք, որ հունիսի 24-ին Թուրքիայում կայացած արտահերթ նախագահական ընտրություններում Էրդողանը ստացել է ընտրողների ձայների 52,6 տոկոսը։ Էրդողանն իր մրցակիցներից առաջ է անցել երկրի 81 նահանգներից 63-ում։
Էրդողանի հիմնական մրցակից՝ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից Մուհարրեմ Ինջեին, որն ընտրական մրցապայքարն ավարտել է ընդհանուր 30,64 տոկոս ձայնով, հիմնականում աջակցել են Թուրքիայի արևմտյան հատվածում։


















































Թուրքիայում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիա–Հունաստան սահմանին զինված բախում է տեղի ունեցել
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել
Թուրքիայում 5․8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ կա 1 զnh և 69 տուժած
Զբոսաշրջիկները չեղարկում են դեպի Թուրքիա տուրերը՝ հնարավոր երկրաշարժերի պատճառով
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը