«Եթե պետք լինի՝ նորից արտակարգ դրություն կմտցնենք»․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որն ավելի վաղ խոստացել էր, որ արտահերթ ընտրություններից հետո երկրում գործող արտակարգ դրության ռեժիմը կվերացվի, այժմ հայտարարել է, որ արտակարգ դրությունը կարող է կրկին վերականգնվել՝ «ահաբեկչության դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու համար», գրում է T24 կայքը։
Էրդողանը նաև հավաստիացրել է, որ արտակարգ դրության ռեժիմը որևէ կերպ չի ազդելու ժողովրդի կենսակերպի, պետական հիմնարկների աշխատանքի վրա։
«Արտակարգ դրության վերադարձը խնդիր չէ, եթե պետք լինի՝ նորից կմտցնենք արտակարգ դրություն։ Բայց ինչի՞ համար՝ ահաբեկչության դեմ պայքարի համար», - ասել է նա՝ շեշտելով, որ իրենք ոչ մի դեպքում չպետք է թուլացնեն զգոնությունն ահաբեկչության դեմ պայքարում։
Օրեր առաջ Թուրքիայի նախագահը խոստացել էր, որ երկրում հունիսի 24-ին կայանալիք արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններից հետո կվերացվի 2016-ի հեղաշրջման փորձից ի վեր գործող արտակարգ դրության ռեժիմը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին