Հայ-թուրքական սահմանի բացումը կարևոր է Թուրքիայի հայերի համար․ Փայլան
Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, պատգամավորի հայազգի թեկնածու Կարո Փայլանը Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ին տված հարցազրույցում խոսել է Հայաստան-Թուրքիա սահմանի բացման, երկու երկրների միջև առանց նախապայմանների երկխոսության սկզբի անհրաժեշտության ու այդ ամենի՝ Թուրքիայի հայ համայնքի համար ունեցած կարևորության մասին։
«Հայաստանում փոփոխությունների քամին է տարածվում, Թուրքիայի հետ սահմանների բացումը, երկու երկրների՝ առանց նախապայմանների երկխոսություն սկսելը կարող է դառնալ մեզ համար մի պայքար, որը թույլ կտա իրագործել Թուրքիայի արևելյան քաղաքների ու Հայաստանի նոր հանդիպումը։ Սա Ստամբուլի հայերի համար էլ շատ կարևոր կլինի», - ասել է Փայլանը։
Ըստ նրա՝ այժմ շատ կարևոր է Թուրքիայի հայության հետ աշխատել ոչ միայն Ստամբուլում, այլև հենց պատմական Արևմտյան Հայաստանի տարածքում։
«Ակօսի» այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր է, որ մոտ ապագայում Ստամբուլի հայ համայնքից բացի հայերը կարողանան իրենց խոսքն արտահայտել նաև Թուրքիայի այլ տարածքներում, Փայլանը պատասխանել է․
«Իհարկե։ Այսօր Անատոլիայի ցանկացած տարածք գնալիս, օրինակ՝ Համշեն գնալիս հայերեն խոսող մարդկանց եմ հանդիպում։ Գնում եմ Մուշ, ասում են՝ «Մեր նախնիները հայ են, մեր ամբողջ գյուղն իսլամացրել են»։ Դիարբեքիրի որ գյուղը գնամ՝ մարդիկ փորձում են պատմել այս պատմությունները։ Հիշողությունը իր տեղում է։ Այս խնդիրը, որի մասին իշխանություններն ասում են «Պատմությունը թողնենք պատմաբաններին» մեր պապիկների պատմությունն է։ Կարևորը՝ այս հիշողությունն իր արժանի տեղը հասցնելն է։ 15 մլն-անոց Ստամբուլում 60 000-անոց համայնք ենք մնացել։ Դիարբեքիրում մեր պատմությունը վերահաստատելն ու փոքրիկ քայլերով այդ ամենին հասնելը շատ կարևոր է», - նշել է հայազգի գործիչը։


















































Թուրքիայում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիա–Հունաստան սահմանին զինված բախում է տեղի ունեցել
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել
Թուրքիայում 5․8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ կա 1 զnh և 69 տուժած
Զբոսաշրջիկները չեղարկում են դեպի Թուրքիա տուրերը՝ հնարավոր երկրաշարժերի պատճառով
Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
Fashion Scout Armenia 2026 մրցույթի եզրափակիչ փուլ
Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ
Գազամատակարարման դադարեցումներ՝ Արարատի և Տավուշի մարզերում
Վոլեյբոլի Եվրոպայի Մ20 տղաների առաջնության առաջին փուլը կանցկացվի Երևանում
Սյունիքի մարզում սեպտեմբերի 15-ին և 16-ին գազամատակարարման ընդհատումներ կինեն
ԵՄ երկրները պատժամիջոցներ են պատրաստում Ռուսաստանից 1600 ֆիզիկական անձի և ընկերության դեմ