Թուրքիայում իշխող կուսակցության պատգամավորի քարոզչական աշխատանքների ժամանակ ծագած վեճի հետևանքով 4 մարդ է սպանվել
Թուրքիայի Ուրֆա նահանգի Սուրուչ շրջանում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամների ու տեղի բնակիչների միջև ծագած վեճի հետևանքով մահացել է 4 մարդ, ևս 8 մարդ ծանր մարմնական վնասվածքներ է ստացել, հաղորդում է diken.com.tr կայքը։
Հայտնի է, որ սպանվածներից մեկն ԱԶԿ պատգամավոր Հալիլ Յըլդըզի հարազատ եղբայրն է։
Նշվում է, որ վիճաբանությունը ծագել է այն ժամանակ, երբ նախընտրական քարոզչական աշխատանքների շրջանակում Յըլդըզն իր աշխատանքային խմբով այցելել է Սուրուչի շուկայում աշխատող արհեստավորներին, որոնց հետ վեճի է բռնվել։ Ըստ Artı Gerçek կայքի՝ վեճը ծագել է Շենյաշար ընտանիքին պատկանող խանութում։ Աղբյուրը նշում է, որ պատգամավորին ուղեկցել է զենք կրող մարդկանց խումբ, ինչը զայրացրել է արհեստավորներին, որոնք նշել են, որ նման քարոզչական ծրագիրը վնասում է իրենց աշխատանքային ռիթմին ու վանում այցելուներին։
Կայքը նշում է, որ վեճը բորբոքվել է այն ժամանակ, երբ խանութի տեր Ջելալ Շենյաշարն ասել է «Մեզնից ձայն չեք ստանա», ինչից հետո պատգամավորի զինված ուղեկիցները կրակ են բացել խանութում, այնուհետև կռվին խառնվել են մյուս արհեստավորները՝ դանակներով ու փայտե մահակներով։
Նշվում է, որ կռվի հետևանքով մահացել են պատգամավորի եղբայր Մեհմեդ Յըլդըզն ու Շենյաշար ընտանիքի երեք անդամ։
Ըստ որոշ լրատվամիջոցների՝ կռիվը շարունակվել է նաև հիվանդանոցում, և Շենյաշարների հարազատներից մեկը սպանվել է հենց հիվանդանոցում։
Դեպքի առնչությամբ հայտարարությամբ են հադես եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու վարչապետ Բինալի Յըլդըրըմը, որոնք հայտարարել են, որ իրենց կուսակիցների վրա հարձակվել են Թուրքիայում ահաբեկչական հայտարարված «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման կողմնակիցները և որ այս միջադեպը վառ ապացույցն է ՔԱԿ-ի ու ընտրություններին մասնակցող քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության միջև անմիջական կապի։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն էլ պնդել է, որ իրենց կուսակիցների դեմ հարձակումը նախապես ծրագրված է եղել։
Դեպքի առթիվ հայտարարություն է տարածել նաև քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության համանախագահ Փերվին Բուլդանը, որը կոչ է արել իրենց աջակիցներին չտրվել սադրանքներին ու հանգստության մթնոլորտում անցկացնել նախընտրական շրջանը։


















































Ստամբուլի քաղաքային ավտտոբուսները հետաքրքիր ձեւով են շնորհավորել նոր քաղաքապետի հաղթանակը (տեսանյութ)
Ստամբուլի քաղաքապետի իշխանական թեկնածուն պարտությունից հետո արտասվել է (տեսանյութ)
Թուրքիայի ԳԸՀ-ն հրաժարվել է չեղյալ համարել նախագահական ընտրությունների արդյունքները
Թուրքիան կքվեարկի այնքան, մինչեւ որ Էրդողանն ստանա ցանկացածը. NYT
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը հրաժարվել է ընդունել ԿԸՀ որոշումը
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին