Էրդողանը վերընտրվելու դեպքում խոստանում է չեղարկել արտակարգ դրության ռեժիմը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 24-ին վերընտրվելու դեպքում խոստանում է չեղարկել արտակարգ դրության ռեժիմը: Ընդ որում, նա ընդգծել է, որ արտակարգ դրությունը կվերականգնվի, եթե «երկիրը բախվի հետագա սպառնալիքներին», հաղորդում է Reuters-ը:
«Առաջինը, ինչ մենք կանենք հունիսի 24-ից հետո, եթե մնանք, արտակարգ դրության չեղարկումն է: Սակայն արտակարգ դրության չեղարկումը լիակատար արգելք չի նշանակում: Եթե մենք կրկին բախվենք ահաբեկչության հետ, ապա կրկին արտակարգ դրություն կհայտարարենք»,- ասել է նա:
Արտակարգ իրավիճակը Էրդողանին եւ իր կառավարությանը թույլ է տալիս շրջանցել խորհրդարանը՝ նոր օրենքների ընդունման, իրավունքների ու ազատությունների կասեցման հարցում: Արտակարգ իրավիճակը հայտարարվել էր 2016 թվականի հուլիսին եւ այդ ժամանակից ի վեր երկարաձգվում է ամեն 3 ամիսը մեկ անգամ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին