Հայաստանից պատվիրակություն կմեկնի Թեհրան՝ իրանական գազի մատակարարումների մասին բանակցությունների համար
Հաջորդ շաբաթ Հայաստանից պատվիրակություն կմեկնի Թեհրան՝ Հայաստան իրանական գազի արտահանումը մեծացնելու և նոր գների վերաբերյալ բանակցությունների համար: Այդ մասին հայտնել է Իրանի ազգային գազային ընկերության միջազգային կապերի գծով տնօրեն Բեհզադ Բաբազադեն, հայտնում է IRNA գործակալությունը:
Բաբազադեն նշել է, որ Երևանի ՋԷԿ-ը խնդրում է մեծացնել Իրանից գազի մատակարարումների ծավալները:
Նա նշել է, որ Իրանի ազգային գազային ընկերության և Երևանի ՋԷԿ-ի միջև պայմանագիրը վերաբերում է էլեկտրականության դիմաց գազի փոխանակմանը:
«Հայաստանը խնդրում է մեծացնել բնական գազի մատակարարումների ծավալը՝ հասցնելով 1 միլիոնից 1,6 միլիոն խորանարդ մետրի»,- ասել է պաշտոնյան:
Եթե կողմերը գան պայմանավորվածության, հավելել է Բաբազադեն, Իրանը, համապատասխանաբար, կմեծացնի Հայաստան գազի մատակարարումների ծավալները:
Նա նշել է, որ Իրանի խողովակաշարերը կարող են Հայաստան ավելի շատ գազ մատակարարել, և Իրանը խնդիր չունի գազի արտահանման ծավալների մեծացման առնչությամբ, քանի որ Երևանը կարող է վճարել կամ Իրանին, փոխարենը, ավելի շատ էլեկտրաէներգիա տրամադրել:
Հայաստան իրանական գազի մատակարարումները «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ձևաչափով սկսվել են 2009 թվականին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին