Թուրքիայի վարչապետը խոստովանել է, որ «քրդական անցյալ» ունի
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը խոստովանել է իր քրդական ծագման մասին, գրում է թուրքական artigercek.com կայքը։
Նախօրեին քրդաբնակ Հաքքարի նահանգում հանրահավաքի ժամանակ Յըլդըրըմը հայտարարել էր, որ տեղի քաղաքացիները պետք է հպարտ լինեն իրենց քրդական արմատներով ու չթաքցնեն դա։
«Հպարտությամբ ասեք, որ քուրդ եք։ Ոչ ոք ձեզ դրա համար ոչինչ չի կարող անել», - ասել էր Թուրքիայի վարչապետը։
Այնուհետև Յըլդըրըմը խոստովանել է, որ ինքը նույնպես «քրդական անցյալ ունի»։
«Իմ անցյալն էլ է քրդական։ Մենք քրդերի հետ այլևս ոչ մի խնդիր չունենք», - ասել է վարչապետը՝ հավաստիացնելով քրդաբնակ Հաքքարիի բնակիչներին, որ Թուրքիայի իշխանությունները հետևում են թողել խտրականության քաղաքականությունը։
Ի դեպ, իշխանամետ մի շարք լրատվամիջոցներ Յըլդըրըմի հանրահավաքը լուսաբանելիս բաց էին թողել ու չէին հրապարակել նրա՝ «քրդական անցյալ» ունենալու մասին խոստովանությունը։
Հայտնի է, որ Թուրքիայի վարչապետը ծնունդով Աղրը նահանգից է (պատմական Բայազետ- tert.am), որն այժմ ամբողջովին քրդաբնակ է։
Օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քրդաբնակ Դիարբեքիրում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել էր, որ Թուրքիայում քրդական հարց այլևս գոյություն չունի։
«Այսօր՝ 2018 թվականին, Թուրքիայում այլևս չկա այն խնդիրը, որ կոչվում է քրդական հարց: Մեր առջև կա միայն մեկ՝ ահաբեկչության խնդիր, որն էլ հիմա լուծում ենք», - ասել էր Էրդողանը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին