Թբիլիսիում բողոքի ակցիաները շարունակվում են
Թբիլիսիում բողոքի ակցիաները շարունակվում են: Հակակառավարական ցույցերի առաջնորդ Զազա Սարալիձեն կոչ է արել բոլոր քաղաքական կուսակցություններին միանալ իրենց՝ «միասին այս համակարգը ապամոնտաժելու համար»: Այսօր ժամը 6-ին խորհրդարանի նախկին շենքի առջև ծրագրվում է ևս մեկ բողոքի ակցիա, որտեղ բազմաթիվ ակտիվիստներ գիշերել են վրաններում:
Վրաստանում ցույցերը սկսվեցին մայիսի 31-ին՝ որպես բողոք դատարանի այն վճռի դեմ, որով Սարալիձեի որդու սպանության մեջ կասկածվող երկու երիտասարդները անմեղ են ճանաչվել:
Ցուցարարները նախ պահանջում էին գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի հրաժարականը, սակայն նրա հրաժարականից հետո բողոքի ակցիաների մասնակիցները պահանջեցին ողջ կառավարության հրաժարականը:
Անցած դեկտեմբերին Թբիլիսիի կենտրոնում տեղի ունեցած խմբակային ծեծկռտուքի հետևանքով երկու դպրոցականներ՝ Դավիդ Սարալիձեն ու Լևան Դադունաշվիլին դանակի հարվածներից մահացել էին: Ըստ հետաքննության՝ վիճաբանությունը սկսվել էր դպրոցում, ավելի ուշ փողոցում վերածվելով խմբակային ծեծկռտուքի: Այս գործով հարցաքննվել է մոտ 100 մարդ, երկու կասկածյալ կալանավորվել են:
Մայիսի 31-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը նրանցից մեկին մեղավոր ճանաչեց Դադունաշվիլիի սպանության համար, իսկ Սարալիձեի սպանության դրվագով դատարանը համարեց, որ ամբաստանյալները մեղավոր չեն: 16-ամյա դպրոցականների դաժան սպանությունը մեծ արձագանք էր առաջացրել Վրաստանում:


















































Սահակաշվիլիի կողմնակիցները Իվանիշվիլիից պահանջել են ծնկի գալ եւ ներում հայցել
Թբիլիսիում ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարան, իրավիճակը լարված է (տեսանյութ)
Վրաստանում պետությունը կշարունակի օգնել փոքր ու միջին հյուրանոցներին
Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանից զբոսաշրջիկների համար
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2 դեպք
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին