Թուրքիայում ընտրություններին մասնակցող պատգամավորի հայազգի թեկնածուները չորսն են
Թուրքիայում հրապարակվել են հունիսի 24-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող պատգամավորի թեկնածուների վերջնական ցուցակները։
Թուրքական Resmi Gazete-ի էջերում հրապարակված ցուցակներում տեղ է գտել 4 հայազգի գործչի անուն։
Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ խորհրդարանում տեղի համար կպայքարի 4 հայազգի թեկնածու․ քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանը, նույն կուսակցության անդամ Լյուդմիլա Բյույումը, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից Մարգար Եսայանը և ընդդիմադիր «Լավ» կուսակցության համահիմնադիրներից Էլմաս Կիրակոսը։
Նշենք, որ բացի Կարո Փայլանից՝ մնացյալ երեք պատգամավորի թեկնածուներն առաջադրված են Ստամբուլից։ Փայլանն այս անգամ կպայքարի Դիարբեքիրից պատգամավոր ընտրվելու համար։
Հիշեցնենք, որ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության հայազգի պատգամավոր Սելինա Դողանն այս անգամ կուսակցության կողմից որպես պատգամավորի թեկնածու չի առաջադրվել։ Նշենք, որ Դողանի անունն առկա էր պատգամավորության թեկնածության համար ինքնաառաջադրված կուսակցականների ցուցակում, սակայն կուսակցության ղեկավարության կողմից հաստատված վերջնական ցուցակում Դողանի անունը տեղ չի գտել։


















































Ստամբուլի քաղաքային ավտտոբուսները հետաքրքիր ձեւով են շնորհավորել նոր քաղաքապետի հաղթանակը (տեսանյութ)
Ստամբուլի քաղաքապետի իշխանական թեկնածուն պարտությունից հետո արտասվել է (տեսանյութ)
Թուրքիայի ԳԸՀ-ն հրաժարվել է չեղյալ համարել նախագահական ընտրությունների արդյունքները
Թուրքիան կքվեարկի այնքան, մինչեւ որ Էրդողանն ստանա ցանկացածը. NYT
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը հրաժարվել է ընդունել ԿԸՀ որոշումը
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին