«Առկա իրավիճակը ժամանակավոր է». Թուրքիայի վարչապետը մեկնաբանել է թուրքական լիրայի ռեկորդային անկումը
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ երկրի կառավարությունն ու Կենտրոնական բանկն ամեն անհրաժեշտ քայլ ձեռնարկում են դոլարի նկատմամբ թուրքական լիրայի արժեզրկումը կանխելու համար։
Ինչպես գրում է թուրքական «Սյոզջու» պարբերականը, Թուրքիայի վարչապետը հավաստիացրել է, որ առկա իրավիճակը ժամանակավոր է, և նշել, որ առաջիկա օրերին լիրայի անկումը կանգ կառնի։
Օրեր առաջ հեղինակավոր Financial Times պարբերականն անդրադարձել է Թուրքիայում տիրող տնտեսական ճգնաժամին՝ նշելով, որ տարեսկզբից թուրքական լիրան կորցրել է իր արժեքի շուրջ 20 տոկոսը։
Պարբերականն ընդգծել է, որ Էրդողանի կողմից ստեղծված ավտորիտար համակարգի հետևանքով Կենտրոնական բանկը նույնպես այլևս անկախ չէ, և նման բարդ իրավիճակներում Էրդողանը ստիպված է այլևս ինքնուրույն կայացնել ամենաճակատագրական որոշումները։
«Ֆինանսական շուկան բանտ նետված լրագրողների նման չէ։ Դուր գա դա Էրդողանին, թե ոչ՝ շուկան պետք է դրական տրամադրվածություն ունենա։ Իսկ դա հետ բերելու համար պետք է խելքը գլխին քաղաքականություն վարել», - գրում է պարբերականը։
Financial Times-ին հարցազրույց տված թուրք պաշտոնյաներից մեկն էլ, ում անունը չի նշվում, պատմել է, որ Էրդողանին այժմ շրջապատել են «հիմար ու երկերեսանի խորհրդականներ» և որ նախագահը սկսել է ականջ չդնել խելացի ու կշռադատված խորհուրդներին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին