Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռուս-ուկրաինական բանակցություններ ԱՄԷ-ում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբ ՄՍԾ Բաղրամյանի տարածքային կենտրոնը դադարեցնում է գործունեությունը ԱՄՆ փոխում է Եվրոպայի հետ հարաբերությունների բնույթը Նոր Նորք վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատում է ԱՊՀ 35-ամյակ և ավելի քան 7000 փաստաթուղթ. Երևանում ամփոփվում են իրավական համագործակցության արդյունքները Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ) Royal Dragoon Guards պարկապզուկահարը կնվագի Երևանի կենտրոնում Պաու Կուբարսին ճանաչվել է Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ Հայաստան դաշինքի օգտին քվեարկած ընտրողը լուսանկարել է քվեաթերթիկը․ երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Նուբարաշեն ՔԿՀ-ում մահացել է Ստեփանավանի ընտրություններում Ուժեղ Հայաստանի համայնքապետի թեկնածուն ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է Խոշտանգումների դեմ պայքարի համաշխարհային կազմակերպության առաքելության ներկայացուցիչներին ՀՀ վարչապետի գավաթ» լողի մրցաշար․ կմրցեն 4-7-րդ և 8-12-րդ դասարանցիները

Ռուս-ուկրաինական բանակցություններ ԱՄԷ-ում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբՄՍԾ Բաղրամյանի տարածքային կենտրոնը դադարեցնում է գործունեությունըԱՄՆ փոխում է Եվրոպայի հետ հարաբերությունների բնույթըՆոր Նորք վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատում էԱՊՀ 35-ամյակ և ավելի քան 7000 փաստաթուղթ. Երևանում ամփոփվում են իրավական համագործակցության արդյունքներըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Royal Dragoon Guards պարկապզուկահարը կնվագի Երևանի կենտրոնումՊաու Կուբարսին ճանաչվել է Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստՀայաստան դաշինքի օգտին քվեարկած ընտրողը լուսանկարել է քվեաթերթիկը․ երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումՆուբարաշեն ՔԿՀ-ում մահացել է Ստեփանավանի ընտրություններում Ուժեղ Հայաստանի համայնքապետի թեկնածունՆԳ նախարարի տեղակալն ընդունել է Խոշտանգումների դեմ պայքարի համաշխարհային կազմակերպության առաքելության ներկայացուցիչներինՀՀ վարչապետի գավաթ» լողի մրցաշար․ կմրցեն 4-7-րդ և 8-12-րդ դասարանցիներըԱվարտվել է 3 անձի սպանության, ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԶԳՈՒՇԱՑԵ՛Ք․ կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՏիգրան Համբարձումյանը՝ WCF Crete Rapid Challenge 2026 մրցաշարի հաղթողՀԴԲ-ն ուսումնասիրում է Nvidia-ի գործադիր տնօրենի հետ կապված գործըԶինվորականներն ամրապնդում են մեր բանակցային դիրքերըԹուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասինԿրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմերՌաուլ Գոնսալեսը իսպանական Օվիեդոյի գլխավոր մարզիչն էԻրանը կոչ է արել ԱՄՆ-ին ընդունել Թեհրանի յոթ պայմաններըԷստոնիայի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանին շնորհել է Արժանիքների խաչ առաջին աստիճանի շքանշանՄեծարման երեկո Կապույտ մզկիթումՈւշադրություն. Մ-2 Լծեն-Տաթև-Քաշունի ճանապարհահատվածը փակ էՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հարի Քեյնը տեղ չի գտել տարվա խորհրդանշական հավաքականումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 40 քաղաքացուՓարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել էՀայաստանը բանակցում է միջազգային խոշոր լոգիստիկ ընկերության հետՎեց ամիս ազատազրկման՝ բռնաբարության և սեռական բռնության երեք դեպքի համարԵթե հարցնեք նրա խաղընկերներին, կասեն` նա լավագույն կիսապաշտպանն է COP17 համաժողովն անցկացվել է անվտանգության բարձր մակարդակի ապահովմամբ և առանց միջադեպերի (տեսանյութ)Այս պահին նման զարգացումը բավականին քիչ հավանական է թվումՕդի ջերմաստիճանը կնվազի` առանց տեղումներիՍենեգալում ընթացող պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումըԺոզե Մոուրինյուն ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչՀոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկՓԾ տնօրենն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչինԽոսրովի անտառ պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են արու բեզոարյան այծերի (տեսանյութ) Ոստիկանության գվարդիայի փողային նվագախումբը Հայաստանը ներկայացրել է Օմանի միջազգային փառատոնումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուՓոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստըՍառնարանային համակարգերի կիբերհարձակումների մեջ Ֆրանսիան մեղադրել է ԻրանինԱրարատ Միրզոյանը բարձր է գնահատել Էստոնիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը (տեսանյութ)Տղամարդը մտել է Փարաքարի եկեղեցու տարածք, վնասել ու կոտրել գույքը (տեսանյութ)Փիթ Հեգսեթին պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ առաջարկ է ներկայացվելԷբրիմա Տունկարան հայտնվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մի շարք ակումբների դիտակետումԵրկրի ջերմության կուտակման արագությունը զգալիորեն աճել էՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա (տեսանյութ)
Հարեվաններ

Ադրբեջանական կոռուպցիոն սկանդալը ԵԽԽՎ-ում շարունակվում է

Ադրբեջանում վրդովված են ԵԽԽվ–ում կոռուպցիոն սկանդալի պատճառով եւ նվազագույնը պահանջում են ԵԽԽՎ–ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի հրաժարականը։

Contact.az–ի փոխանցմամբ՝ նախկին դեսպան Արիֆ Մամեդովը եւ ԵԽԽՎ նախկին անդամ Գյուլտեկին Գաջիբեյլին մեկնաբանություն են տվել Ադրբեջանի համար ամոթալի այդ հարցով։ Գյուլտեկին Գաջիբեյլին բացատրել է, որ ԵԽԽՎ–ն երկուամսյա հետաքննությունից հետո զեկույց է ներկայացրել, որը քննարկվել էր գործընթացային կոմիտեում եւ մեծամասնության կողմից հավանություն է ստացել Նախարարների կոմիտեի կողմից հանձնարարականի տեսքով։ ԵԽԽվ–ում կոռուպցիայի մասին զեկույցում հիշատակված Սամեդ Սեիդովը եւ եվրոպական քաղաքական գործիչները պատժվել են։ Ընդ որում, նշված է, որ ազգային կառավարությունները պետք է պատժեն այդ պատգամավորներին մինչեւ ԵԽԽՎ պատժամիջոցների ուժի մեջ մտնելը։ Զեկույցում հիշատակվում էին նաեւ այլ անձինք, որոնք ԵԽԽՎ նախկին պատգամավոր են եւ Եվրոպայի խորհրդի շրջանակներում նրանց անհնար է եղել պատժել։ «Սա Ադրբեջանի համար ամոթալի ԵԽԽՎ առաջին ծանր որոշումն էր իմ հիշելով»,–նշել է Գաջիբեյլին։

Իտալական ոստիկանության աշխատակիցները հանդիպել են Ա.Մամեդովի հետ եւ հարցեր են ուղղել նրան, որը վկայում է, որ Եվրոպայում հետաքննություն է անցկացվում ԵԽԽՎ վերոհիշյալ որոշման մեջ հիշատակվող հանցագործությունների քննության նպատակով։ Ուսումնասիրվում է կոռուպցիոն ցանցը Եվրոպայից մինչեւ Ռուսաստան ու Ադրբեջան, ներառյալ՝ ադրբեջանական պաշտոնյաների կողմից «Ռոսօբորոնէկսպորտ»–ին կաշառք տալու փաստը։ Հնարավոր է, հետաքննությանը մասնակցում է Ինտերպոլը եւ բացառված չէ, որ նոր հանցագործությունների փաստեր ի հայտ կգան։

Մամեդովը նշել է, որ Սեիդովը, փորձառու մարդ լինելով, սկզբում չի մասնակցել կոռուպցիոն սխեմաներում եւ հանդես է եկել դրանց դեմ, հասկանալով վտանգավոր հետեւանքները։ Մի շարք ադրբեջանական դիվանագետներ, որոնք սատարում են բաց լոբբինգը, նույնպես հանդես են գալիս գաղտնի գործարքների դեմ։ Շարունակելով Մամեդովի միտքը՝ Գաջիբեյլին մատնանշել է, որ ԵԽԽՎ–ն չի մեղադրում Սեիդովին դրամական միջոցների անհատական փոխանցման մեջ եւ տեղյակ է Սեիդովի ու նախագահի աշխատակազմի մշտապես լարված հարաբերությունների մասին, աշխատակազմում Սեիդովին չեն վստահում։ Սեիդովի գլխավորած Օտար լեզուների համալսարանում ստուգում է իրականացվել եւ կոռուպցիոն փաստեր են հայտնաբերվել։

Գաջիբեյլին գտնում է, որ կաշառակերության անուղղակի մասնակիցներից է մնում պատգամավոր Էլհան Սուլեյմանովը եւ բելգիական գործարար Մուսլիմ Մամեդովը, որին Ադրբեջանում քչերը գիտեն, բայց նա Միլլի Մեջլիսի պատգամավոր է եղել։ Մամեդովը օգնել է Սուլեյմանովին կապեր հաստատել Եվրոպայում։ Սուլեյմանովը եւ Մամեդովը հեռացվել են ԵԽԽՎ–ից, Բաքուն հետ է կանչել նրանց եւ նրանց անունները հիշատակված չեն ԵԽԽՎ որոշման մեջ։ Ադրբեջանում հասկացել են, որ Սուլեյմանովի եւ Մամեդովի հեռացումը ԵԽԽՎ–ից անհրաժեշտություն է, քանի որ նրանց կարող են ձերբակալել Եվրոպայում։ Սամեդ Սեիդովը անհատապես հնարավոր է չի մասնակցել կոռուպցիոն գործողություններում, փողեր չի փոխանցել եւ ներգրավված չէ Բաքվում սեռական արկածներում, բայց հաստատ իմացել է դրանց մասին։ Սեիդովը ակտիվորեն աշխատել է կոռուպցիայի մեջ մեղադրվող եւ հետագայում պատժված Պեդրո Ագրամունդի եւ մյուս եվրոախորհրդարանականների հետ։

Գաջիբեյլիի կարծիքը կիսում է Ա. Մամեդովը. «ԵԽԽՎ–ում ընդունված որոշումը երկարատեւ գործընթացի սկիզբն է։ Ադրբեջանը պետք է հասկանա, որ իրադարձությունները դուրս են եկել երկրի սահմաններից եւ նույնիսկ ԵԽԽՎ սահմաններից եւ հետաքննություն է ծավալվում ամբողջ Եվրոպայում։ Եվրոպայի իրավապահ մարմինները ԵԽԽՎ կողմից չվերահսկվող հետաքննություն է սկսել։ Կբացահայտվեն նրանք, որոնք փող են տվել Մուսլիմ Մամեդովին եւ Էլհան Սուլեյմանովին եվրոպացիներին կաշառք բաժանելու նպատակով։ Ինձ հայտնի է նրանց անունները, նրանք շատ բարձր պաշտոններ են զբաղեցնում Բաքվում, սակայն ոստիկանությունը այդ մասին չի հայտարարել, ես պետք է լռեմ։ Եվրոպայի պատժամիջոցների ներքո կարող են հայտնվել Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչներ»,–նշել է նա։

Գաջիբեյլին հեգնել է Սեիդովի մեղադրանքները, որը Բաքվում մամուլի ասուլիսի ժամանակ փոխանակ իր սխալները խոստովանելու Եվրոպայի խորհրդի հայկականամետ լինելու մասին է խոսել։ Նա ափսոսում է Սեիդովի համար, Ադրբեջանի ամոթալի վարկանիշի համար, որը աշխարհում հավասարեցվել է Հյուսիսային Կորեային եւ Աֆղանստանին, այն պարագայում, երբ Հայաստանում ժողովրդավարական հեղափոխություն է տեղի ունեցել, որը սատարել են աշխարհում։ Նա ուշադրություն է դարձել Բախվում Սեիդովի խոսքերին, որտեղ նա մատնանշում է Սուլեյմանովից ու Մամեդովից հետո ԵԽԽՎ–ից իր հեռացվելու հնարավորության մասին։ ԵԽԽՎ–ում տեղի ունեցածը Ղարաբաղի հարցում Ադրբեջանի դիրքերին վնաս է հասցրել, նույնիսկ ԵԽԽՎ–ից կոռուպցիայի մեջ ներքաշված անձանց դուրս գալը երկիրը չի փրկի աղետից, վստահ է Գաջիբեյլին։

Հիշեցնենք, որ ապրիլի վերջին ԵԽԽՎ–ում լայնորեն քննարկվում էր պատգամավորների շրջանում կոռուպցիայի դեմ պայքարի մասին զեկույցը։ Փաստաթղթում նշվում էր, որ Ադրբեջանի իշխանությունները միլիոնավոր եվրոներ են ծախսել եվրոպական քաղաքական գործիչներին գնելու համար՝ Ադրբեջանում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության խախտումների քննադատության նվազեցման նպատակով։

Առավել պայծառ օրինակը 3 մլն եվրո կաշառքը իտալական պատգամավոր Լուկա Վոլոնտեին տալն էր գերմանացի պատգամավոր Շտրասերի հաշվետվությունը Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին տապալելու համար։ Ադրբեջանի իշխանությունների լոբբինգով զբաղվող մեկ այլ կերպար է եղել ԵԽԽՎ նախկին ղեկավար Պեդրո Ագրամունդը, որը զրկվել է իր պաշտոնից։