Էրդողանը ցնցել է համաշխարհային ֆինանսական մենեջերներին
«Շոկ եւ անհավատություն»՝ այսպես են արձագանքել աշխարհի ֆինանսական ղեկավարները օտարերկրյա ներդրողներին տնտեսության կառավարման մեջ հավաստիացնելու Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի փորձին, մինչդեռ թուրքական լիրան անկում է ապրում, հաղորդում է Reuters-ը:
Մեծ Բրիտանիայում եռօրյա այցով գտնվող Էրդողանի հետ հանդիպում ունեցած միջազգային ֆինանսական հիմնադրամների ղեկավարները անհանգստացած էին այն բանից, թե ինչպես է նա մտադիր կարգավորել աճող գնաճը եւ դադարեցնել արժույթի ազատ անկումը՝ միաժամանակ ավելի ցածր տոկոսադրույքների ձգտելով:
Անանուն մնալու պայմանով՝ ներդրողները Reuters-ին հայտնել են, որ ցնցված էին նման անկայուն ժամանակում Էրդողանի դիրքորոշումից եւ համաշխարհային շուկաների հետ մարտի մեջ մտնելու նրա պատրաստակամությունից:
Նրանցից մեկը հիշեցրել է Էրդողանի թշնամիների երկար ցուցակը՝ ներառյալ իսլամական քարոզիչ ֆեթուլահ Գյուլենին, որին նա մեղադրում է 2016 թվականին անհաջող հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ:
«Նա պայքարում է բոլորի հետ՝ ընդդիմության, Գյուլենի, ծայրահեղականների...Հիմա նա որոշել է շուկաների հետ պայքարի մեջ մտնել եւ դա վտանգավոր է», -ասել է ակտիվների կառավարման հարցերով զբաղվող խոշոր ընկերության մենեջերը:
Նրա խոսքով՝ ֆինանսական շուկաների դեմ պայքարը պայքար է, որը չի կարելի հաղթել:
Էրդողանի հետ հանդիպմանը ներկա մեկ այլ մենեջեր նշել է, որ նախագահը «շատ ազնիվ» է եւ հստակորեն հայտարարում է, որ ցանկանում է նվազեցնել տոկոսադրույքները, եթե նա հաղթի ընտրություններում:
«Էրդողանն ասել է, որ երբ վերընտրվի, ապահովելու է, որ դրույքաչափերը ցածր լինեն, այլ ոչ թե բարձր»,-ասել է նա: «Էրդողանը կարծում է, որ բարձր դրույքաչափերը հանգեցնում են բարձր գնաճի»:
Սակայն ներդրողներին ուղղված Էրդողանի ուղերձը կապված էր Bloomberg Television-ի հարցազրույցի հետ, որտեղ նա, չնայած ԿԲ-ի անկախությանը, բացահայտ հայտարարել է արժութային քաղաքականության վրա ազդելու իր մտադրության մասին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին