Թուրքիայի խորհրդարանը մերժել է Փայլանի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով օրինագիծը
Թուրքիայի խորհրդարանի նախագահ Իսմայիլ Քահրամանը պատասխանել է ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի կոչին, որով վերջինս կոչ էր արել երկրի իշխանություններին ճանաչել Հայոց ցեղասպանությունը և քաղաքացիություն շնորհել զոհերի ժառանգներին։
Ինչպես գրում է Ստամբուլում գործող հայկական պարբերականներից «Ակօս»-ը, Քահրամանը հայտարարել է, որ նման պահանջի կատարումը հակասում է թուրք ժողովրդի ազգային գիտակցությանն ու պատմությանը։
Մեջլիսի նախագահությունը նաև մեղադրել է հայազգի պատգամավորին՝ «թուրք ժողովրդի անցյալն ու Թուրքիա պետությանը վիրավորելով խորհրդարանի կանոնակարգի 67-րդ կետը խախտելու համար»։
Նախագահությունը մերժել է Փայլանի առաջարկած օրինագիծը՝ հետ ուղարկելով այն պատգամավորին՝ «անհրաժեշտ ուղղումներ» իրականացնելու համար։
Իր օրինագծով Փայլանը, մասնավորապես, պահանջել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բացառել հասարակական վայրերը ոճրագործների անուններով կոչելն ու քաղաքացիություն շնորհել ցեղասպանությանը զոհ գնացած կամ դրանից տուժած հայերի ժառանգներին:
«Ցեղասպանությունից հետո ողջ մնացած հայերը 103 տարի է՝ պայքարում են իրենց գլխին եկած ողբերգության հետ կապված արդարությունը վերականգնելու համար: Սակայն ցեղասպանությունից տուժած միլիոնավոր հայեր արդեն հրաժեշտ են տվել կյանքին՝ առանց ճաշակելու արդարությանը հասնելու զգացումը: Այն վայրը, որտեղ պետք է քննարկվի Հայոց ցեղասպանությունը, հենց Թուրքիայի խորհրդարանն է. երբ դա կատարվի՝ Հայոց ցեղասպանությունը կդադարի դառնալ այլ երկրների խորհրդարանների թեման»,- նշել էր Փայլանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին