Հայելու մեջ նայիր ու կտեսնես, թե ով է այս երկրի դավաճանը․ թուրք ընդդիմադիր գործիչն՝ Էրդողանին
Թուրքիայի ընդդիմադիր «Լավ» կուսակցության հիմնադիր-նախագահ Մերալ Աքշեները, որն արդեն առաջադրել է իր թեկնածությունը երկրի նախագահի պաշտոնում, կոշտ պատասխան է տվել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հնչեցրած մեղադրանքներին, գրում է թուրքական diken.com.tr կայքը։
Նշենք, որ նախագահ Էրդողանն ավելի վաղ մեղադրել էր Աքշեներին երկրում հեղաշրջման փորձի համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի և նրա կողմնակիցների հետ կապ ունենալու համար։
«Եթե չամաչի՝ իրեն ձայն չտված բոլորին գյուլենական կանվանի։ Հայելու մեջ նայիր ու կտեսնես, թե ով է այս երկրի դավաճանը։ Դու ո՞վ ես, ո՞վ ես դու ախր։ Մենք հունիսի 24-ի ընտրություններում միասին կթաղենք այս դավաճանների ոհմակին», - ասել է Աքշեները։
Կին քաղաքական գործչի պնդմամբ՝ Էրդողանը չափազանց նյարդայնացել է, որ Թուրքիայի ընդդիմությունն իր դեմ դաշինք է կարողացել կազմել։ Նա նաև ծաղրել է նախագահին համալսարանական դիպլոմ ունենալ-չունենալու լուրերի համար և պնդել, որ երկրի ղեկավարն իսկապես բարձրագույն կրթություն չունի։
«Երկրի կրթական համակարգի մեջ թքեցիր։ Եղբայրս, հիմա որ դու դիպլոմ չունես, ինչո՞ւ ես մյուսների կրթության մեջ թքում, ի՞նչ անենք, որ դու չես սովորել։ Ես մեր ամեն երիտասարդի համար աշխատանք եմ գտնելու, չգտնեմ էլ՝ քաղաքացիության նպաստ կվճարենք։ Դուք այս երեխաներին գործազրկության պատճառով ինքնասպանությունների եք դրդել, հետո կանգնել ծիծաղացել, մե՛ղք է, մե՛ղք», - ասել է Աքշեները։


















































Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին
Հոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճա...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)