Դավիթ Բաբայան. Միջազգային հանրությանը տեղեկացվում է ադրբեջանական ագրեսիայի մասին
Միջազգային հանրությանը տեղեկացվում է ադրբեջանական ագրեսիայի մասին: Այս մասին ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով փետրվարի 25-ի գիշերը Ադրբեջանի ԶՈւ-ի նախաձեռնած հարձակման փորձը:
«Տարածվել են համապատասխան գերատեսչությունների մամուլի հաղորդագրությունները, տեղեկացվել է ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը: Դիվանագիտական եւ հրապարակային խողովակներով տեղեկացվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները»,- նշեց Դավիթ Բաբայանը:
Տեղի ունեցածը գնահատելով՝ մամուլի քարտուղարն ասաց, որ մի քանի պատճառներ կան: Առաջին՝ ահաբեկչական պետությունը, ինչպիսին Ադրբեջանն է, իրեն այլ կերպ պահել չի կարող: Սակայն կան նաեւ ուղեկցող գործոններ, որոնք այդ երկրի իշխանություններին ահաբեկչական գործողությունների են դրդում: «Վաղը Ադրբեջանում նշում են Խոջալուի ողբերգական իրադարձությունները: Փաստորեն, ադրբեջանական պետության ներկայացուցիչների իրականացրած հանցագործությունն օգտագործվում է հակահայկական քարոզչության համար: Մյուս պատճառը Մեհրիբան Ալիեւային փոխնախագահ նշանակելն է: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի բնակչության զգալի մասը երկրի իշխանությունների գործողությունների պատճառով վրդովված է եւ հիասթափված, չի ցանկանում մասնակցել գործընթացներին: Մյուս հատվածին, առաջին հերթին բանակին զսպելու համար Իլհամ Ալիեւը պետք է ցուցադրի, որ գերագույն հրամանատարը կրնկի տակ գտնվող մեկը չէ, այլ «մեծ նվաճող»: Դրա հետեւանքն էլ ագրեսիայի եւ ահաբեկչության ուժգնացումն է»,- նշեց Դավիթ Բաբայանը:


















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել