Մոսկվայի ադրբեջանական համայնքը պառակտվել է համայնքի ղեկավարի դստեր՝ հայի հետ ամուսնության պատճառով
Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավար Աղադադաշ Քերիմովի դստեր՝ ազգությամբ հայ երիտասարդ գործարարի հետ ամուսնությունը տարաձայնությունների ու պառակտության պատճառ է դարձել ադրբեջանական համայնքի ներսում, գրում է РУСАРМИНФО-ն։
Ըստ աղբյուրի՝ երկու երիտասարդների սերն ի սկզբանե պառակտում էր առաջացրել աղջկա ընտանիքում, ինչի հետևանքով նրա հայրը, որը դեմ էր զույգի ամուսնությանը, որոշ ժամանակով նույնիսկ բաժանվել էր ազգությամբ հայ կնոջից։
Սակայն ավելի ուշ ներընտանեկան կոնֆլիկտները հարթվել են, իսկ երիտասարդ զույգի ընտանիքները միասին ու մեծ ուրախությամբ տոնել են զավակների հարսանիքը, որի ժամանակ հնչել են ադրբեջանական ու հայկական երգեր։
Մինչդեռ տեղի ադրբեջանական համայնքում ոչ բոլորն են այս հարցում համակարծիք իրենց առաջնորդի հետ, շատերը հավանություն չեն տալիս նրա որոշմանը:
Նշվում է, որ թեև ոմանք ըմբռնումով են մոտեցել համայնքի ղեկավարի նման որոշմանն ու աջակցել նրան, այնուամենայնիվ, ադրբեջանիցների մի մասը շարունակում է չընդունել այդ միությունը՝ քննադատելով Քերիմովի քայլը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին