Ավստրալիան հանդես է գալիս Իրանի միջուկային ծրագրի ՀԳՀԾ պահպանման օգտին
Ավստրալիան հանդես է գալիս Իրանի միջուկային ծրագրի Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի պահպանման օգտին: Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Մալքոլմ Թյորնբուլը չորեքշաբթի Սիդնեյում տեղի ունեցած Ֆրանսիայի նախագհ Էմանուել Մակրոնի հետ համատեղ մամուլի ասուլիսում, որն այցով Ավստրալիա է ժամանեկ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ի պատասխան 2015 թվականին Իրանի հետ «վեցյակի» կնքած ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու հնարավոր որոշումը մեկնաբանելու խնդրանքին՝ Ավստրալիայի վարչապետը նշել է. «Մենք ՀԳՀԾ-ն եղած տարբերակներից լավագույնն ենք համարում եւ հանդես ենք գալիս այն պահպանելու օգտին՝ այսպիսին է մեր դիրքորոշումը»:
Ֆրանսիայի նախագահն իր հերթին հայտարարել է, որ շարունակում է ՀԳՀԾ-ն աջակցել, սակայն նպատակահարմար է համարում նրա դրույթների ընդլայնումը: Մակրոնը չի պատասխանել հարցին, թե ինչ դիքորոշում կգրավի Փարիզը, եթե ԱՄՆ-ն համաձայնագրից դուրս գա՝ հայտարարելով, որ «մտադիր չէ նման կարգի շահարկումներով զբաղվել»:
«Մենք ՀԳՀԾ բանակցություններ ենք վարել, մենք այն ստորագրել ենք եւ շարունակում ենք լավ համաձայնագիր համարել, սակայն հանդես ենք գալիս դրա շրջանակների ընդլայնման օգտին»: Ֆրանսիայի նախագահի կարծիքով՝ նման ընդլայնումը պետք է ներառի 2025 թվականից հետո Իրանի միջուկային գործունեությունը, նրա բալիստիկ ծրագիրը եւ տարածաշրջանում անվտանգության խնդիրները վերահսկելու հարցեր:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին