Իսրայելը չի բացառում պատերազմը Մերձավոր Արեւելքում Իրանի գործողությունների պատճառով
Միջազգային հանրությունը պետք է հակահարված տա Իրանին, որի գործողությունների պատճառով Մերձավոր Արեւելքում զինված հակամարտություն կարող է բռնկվել։ Այսպիսի կարծիք է հայտնել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն CNN–ին տված հարցազրույցում։
Հարցին, թե իրանա–իսրայելական հարաբերությունների ճգնաժամը կտանի արդյոք պատերազմի, նա պատասխանել է Իսլամական հանրապետության հասցեին ուղղված մեղադրանքներով. «Ոչ ոք չի ցանկանում իրադարձությունների նման զարգացում։ Միայն Իրանն է փորձում փոխել խաղի կանոնները տարածաշրջանում։ Միայն Իրանն է ագրեսիա դրսեւորում Մերձավոր Արեւելքի ամեն պետության նկատմամբ»,–նշել է Նեթանյահուն ։
Նա կոչ է արել Իրանի վրա ճնշում գործադրել, քանի դեռ այդ պետության գործողությունները աղետի չեն հանգեցրել։ Նեթանյահուն խուսափել է ուղիղ պատասխանել Իսրայելի սեփական միջուկային զինանոցի մասին հարցին. «Մենք միշտ ասել ենք, որ առաջինը չենք դիմի դրան»,–եզրափակել է նա։


















































Իրանն ու Օմանը քննարկում են Օրմուզի նեղուցը ճգնաժամից դուրս բերելու ուղիները
NY Post. Իրանը դեռևս մուտք չի ստացել Կատարում գտնվող իր 6 միլիարդ դոլարի ակտիվներին
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ կանցկացնի Կատարի, այլ ոչ թե ԱՄՆ-ի հետ. Բաղաեի
Սկզբունքորեն ես այլ կարծիք եմ ունեցել․ Մոջթաբա Խամենեին ԱՄՆ-ի հետ խաղաղության համաձայնության մասին
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին