Թրամփը «դիմակազերծման» համար շատ հարմար պահ է ընտրել. Զարիֆ
Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը պատասխանել է Իսրայելի հայտարարությանն այն մասին, որ Թեհրանը ստում է ռազմամիջուկային ծրագրի հարցով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Զարիֆը ուշադրություն է դարձրել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսել է վերափոխել հին հայտարարությունները։ Այդ հայտարարությունները, ինչպես շեշտել են Իրանում, ՄԱԳԱՏԵ–ն արդեն ուսումնասիրել է։
«Ինչ հարմար է»,–մեջբերում է գործակալությունը նախարարի խոսքը։
Նա նշել է, որ «դիմակազերծման» համար շատ հարմար պահ է ընտրվել՝ մայիսի 12-ից մի քանի օր առաջ։ Զարիֆը հիշեցրել է այն տղայի պատմությունը, որը բացականչում է՝ «Գայլերը»։
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իրանի միջուկային գործարքից դուրս գալու շուրջ որոշումը կկայացվի մայիսի 12–ին, երբ կլրանա Թեհրանից պատժամիջոցների հանման ռեժիմի հերթական ժամկետը։
Հիշեցնենք, որ Իսրայելը հայտարարել է, որ Իրանի հետ միջուկային գործարքը հիմնված է ստի վրա, Թել Ավիվը Վաշինթոնին է փոխանցել հետախուզական տվյալներ Իրանի ռազմամիջուկային ծրագրի մասին։


















































Իրանն ու Օմանը քննարկում են Օրմուզի նեղուցը ճգնաժամից դուրս բերելու ուղիները
NY Post. Իրանը դեռևս մուտք չի ստացել Կատարում գտնվող իր 6 միլիարդ դոլարի ակտիվներին
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ կանցկացնի Կատարի, այլ ոչ թե ԱՄՆ-ի հետ. Բաղաեի
Սկզբունքորեն ես այլ կարծիք եմ ունեցել․ Մոջթաբա Խամենեին ԱՄՆ-ի հետ խաղաղության համաձայնության մասին
Պենտագոնն Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու համար Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է ցանկանում. Wall Street Journal
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին