Կարո Փայլանին Դիարբեքիրում մեծ շուքով են դիմավորել (ֆոտո)
Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ փոխնախագահ Կարո Փայլանը այցելել է Դիարբեքիր եւ այցելել վերջին տարիներին թուրք-քրդական բախումների հետեւանքով ավերված պատմական Սուրի շրջան։
Դիարբեքիրում Կարո Փայլանին տեղացիները մեծ շուքով են դիմավորել եւ մեծ բազմությամբ ուղեկցել են հայ պատգամավորին։
Կարո Փայլանը, անդրադառնալով պատմական Սուրի ավերմանը, ասել է․ «Սուրոմ մեծ դավաճանություն է տեղի ունեցել քաղաքակրթությանն ու մարդկության պատմությանը։ Պետք է այդ դավաճանությունը չեզոքացնենք։ Հանուն Սուրի բոլորս պետք է ոտքի կանգնենք»։
Նշենք, որ Սուրում մինչեւ Հայոց ցեղասպանությունը մեծ թվով հայեր են ապրել։ Սուրում է գտնվում Արեւմտյան Հայաստանի միակ գործող եկեղեցին՝ Սուրբ Կիրակոսը, որն այս պահին վնասված լինելու պատճառով փակվել է։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին