Սաակաշվիլին կոչ է արել իշխանությունից խաբեբաներին հեռացնել
Վրաստանի նախկին նախագահ եւ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Միխայիլ Սաակաշվիլին մեկնաբանել է միջանկյալ խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք նախօրեին տեղի են ունեցել Վանի-Խոնի շրջանում, փոխանցում է «Գրուզիա Online»-ը:
ԿԸՀ նախնական արդյունքներով՝ ընտրություններում հաղթում է «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» իշխող կուսակցության ներկայացուցիչ Գիվի Չիչինաձեն, որը ստացել է 57,86 տոկոս ձայն: Նրա գլխավոր մրցակից, Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգալավային աջակցել է ընտրողների 38,38 տոկոսը: Ուգուլավան իր պարտությունն ընդունել է: Դրա հետ միաժամանակ, նա «Վրացական երազանքին» մեղադրել է վարչական ռեսուրսն օգտագործելու մեջ:
Ուգուլավան ընտրություններում ներկայացնում էր «Եվրոպական Վրաստան» կուսակցությանը, որը ստեղծել է 2016 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո «Ազգային շարժում» կուսակցությունից հեռացած՝ Սաակաշվիլիի նախկին համախոհը:
Սաակաշվիլին հայտարարել է, որ ուրախ կլիներ իր նախկին համախոհի հաղթանակի համար, սակայն ներկայիս իրավիճակում Ուգուլավայի հաջողության հնարավորությունները նվազագույն էին:
«Ես ուրախ կլինեի Վանի-Խոնիի ընտրություններում Գիգի Ուգուլավայի հաղթանակի համար, բայց դրա համար նույնիսկ 1 տոկոսի շանս չկար: Չի կարելի խաղաքարտ խաղալու նստել խաբեբաների հետ»,- նշել է Սաակաշվիլին «Ֆեյսբուքի» իր էջում:
Վրաստանի նախկին նախագահը Ուգուլավային եւ «Եվրոպական Վրաստան» կուսակցության մյուս ներկայացուցիչներին կոչ է արել միավորվել «իշխանությունից խաբեբաներին վռնդելու համար»:
«Մենք պետք է շրջենք գլխավոր խաբեբայի սեղանը: Ճիշտ կլիներ, եթե Գիգին եւ նրա կուսակիցները միավորվեին իշխանությունից խաբեբաներին վռնդելու համար»,- հավելել է Սաակաշվիլին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է