Ադրբեջանի նախագահի երեխաներն ու Դուբայում նրանց կայսրությունը
Դուբայի Palm Jumeirah արհեստական կղզու շքեղ հյուրանոցը, որտեղ մեկ համարի արժեքը մեկ գիշերվա համար սկսվում է 500 դոլարից, պատկանում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի դստերը, հաղորդում է Guardian-ը։
Երկու տարածքները, որոնց վրա կառուցված է Sofitel-ը, պատկանում է Դուբայում գրանցված Sahra FZCO ընկերությանը։ Sahra ընկերության սեփականատերերը Լեյլա եւ Արզու Ալիեւներն են, Daphne նախագծին հայտնել են անանուն աղբյուրները։ Daphne-ն 18 մեդիաների հետ համագործակցությամբ զբաղվում է Ֆրանսիայում կոռուպցիոն սկալնդալների եւ Մալթայում լրագրող Դաֆնի Կարուանա Գալիցիայի սպանության հետաքննությամբ։
Sahra FZCO ընկերությունը ստեղծվել է 2004 թվականին, Ալիեւի դստերը պատկանում է դրա 50 տոկոսը։
Ի տարբերություն այլ երկրների՝ Դուբայի հողային կադաստրը փակ է հասարակության համար, իսկ Ալիեւի սեփականությունների մասին տեղեկությունը ստացվել է 2014-2016թթ․ տեղեկության արտահոսի շնորհիվ։
Բացի հյուրանոցից Sahra FZCO-ն, կարծես թե, ձեռք է բերել նաեւ 16 վիլաներ մոտակա կղզիներում։ Դրանցից յուրաքանչյուրն արժեցել են ավելի քան 3 մլն դոլար։
Նոր տվյալները ապացուցում են Washington Post-ի տեղեկությունն այն մասին, որ քույրերը և նրանց եղբայր Հեյդար Ալիևը գնել են 17 շքեղ օբյեկտներ Palm Jumeirah-ում։


















































Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա փետրվարի 28-29-ը Բեռլինում. ԱԳՆ խոսնակ
ԱՄՆ-ն «ձեռքերը լվացել է» Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացից. Արթուր Խաչատրյան
Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
Ադրբեջանն ու Ղազախստանը համատեղ վարժանքներ կանցկացնեն
«Ռոյթերզ». «Մոսկվան լարվածություն է բորբոքել հօգուտ Ադրբեջանի»
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է