«Հարգելի՛ Էրդողան, ձեր մեջքի հետևում խաղեր են խաղում». Փայլան
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի՝ Ստամբուլից ընտրված պատգամավոր Կարո Փայլանը համոզված է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդականները երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ ճիշտը չեն ներկայացնում նախագահին, իսկ վաղաժամ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների պատրաստվողներն Էրդողանի մեջքի հետևում մութ գործեր են ձեռնարկում:
«Էրդողանին երկրի տնտեսության մասին ամեն ինչ հրաշալի են ներկայացնում, (տնտեսության գծով փոխվարչապետ) Մեհմեդ Շիմշեքի նմանները, որոնք զգուշացնում էին ճգնաժամի մասին, նսեմացվում էին: Այժմ էլ կուսակցության այն թևը, որը գիտակցում է, որ նման տնտեսական քաղաքականությամբ ևս 18 ամիս չեն ձգի, վաղաժամ ընտրությունների մասին կոչերը Դևլեթ Բահչելիի միջոցով է արտահայտում: Հարգելի՛ Էրդողան, ձեր մեջքի հետևում խաղեր են խաղում», - գրել է Փայլանը Twitter-ի իր պաշտոնական էջում:
Հիշեցնենք, որ նախօրեին թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» խմբավորման քաղաքական թևը համարվող «Ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին կոչ է արել երկրի իշխանություններին վաղաժամ նախագահական և խորհրդարանական ընտրություններ կազմակերպել այս տարվա օգոստոսի 26-ին:
Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը, անդրադառնալով Բահչելիի հայտարարությանը, չի բացառել իրադարձությունների նման ընթացքն ու նշել է, որ առաջարկը կարող է քննարկվել համապատասխան մարմիններում:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին