Ադրբեջանում նախագահական ընտրություննե՞ր էին, թե՞ Ալիևին վստահելու հարցով հանրաքվե. НГ
Ադրբեջանում չորեքշաբթի կայացել են արտահերթ նախագահական ընտրություններ: Գործող նախագահ Իլհամ Ալիևից բացի՝ ընտրություններին մասնակցել է ևս յոթ թեկնածու: Ամբողջ օրվա ընթացքում Ադրբեջանի ԿԸՀ-ն ներկայացրել է բարձր մասնակցության մասին վկայող տվյալներ, իսկ դիտորդները զեկուցել են «նշանակալի խախտումների բացակայության» մասին: Այդ ամենը թույլ է տալիս պնդել, որ ընտրությունները կայացած կճանաչվեն, իսկ Իլհամ Ալիևի հաղթանակի հարցում ոչ մեկ որևէ կասկած չունի, գրում է Независимая Газета-ն:
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի գիտաշխատող Ալեքսանդր Կարավաևի խոսքով՝ Ադրբեջանում խոսքը փաստացիորեն ոչ թե դասական իմաստով ընտրությունների, այլ գործող նախագահ Իլհամ Ալիևի քաղաքականության վստահության հարցով հանրաքվեի մասին է:
Ռուս փորձագետի գնահատականի հետ համաձայն է նաև Բաքվում JAM-news-ի քաղաքական վերլուծաբան Շահին Ռզաևը: Նրա խոսքով՝ անկախ Ադրբեջանում դեռ երբեք ընդդիմությունն այդքան թույլ չի եղել, որքան հիմա:
«Ընդդիմադիր կուսակցությունները խանդով են վերաբերում իրար՝ վախենալով, որ նրանցից մեկը կարժանանա «առաջատար ընդդիմադիր ուժի» տիտղոսին, և պարբերաբար մեղադրանքներ են հնչեցնում միմյանց հասցեին իշխանության հետ համագործակցելու վերաբերյալ: Օրինակ՝ «Մուսավաթ»-ը և «Ժողովրդական ճակատ»-ը հինգ տարվա ընթացքում առաջին անգամ փորձել են համատեղ ակցիա անցկացնել, բայց կարողացել են միայն մոտ 3 հազար մարդ գրավել հանրահավաքին»,- ասել է Շահին Ռզաևը:
Նրա խոսքով՝ ներկայիս ընտրությունները դարձել են այդ իրավիճակի արտացոլումը:
Չորեքշաբթի անցկացված արտահերթ նախագահական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևը առաջատարն է։ Քվեաթերթիկների շուրջ 67 տոկոսի մշակման արդյունքում Ալիևի օգտին քվեարկել է ընտրողների 86.09 տոկոսը:
Ամերիկացի դիվանագետ, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան (1994-1997) Ռիչարդ Կաուզլարիխը և ԱՄՆ պետքարտուղարի մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերով օգնական և Freedom House միջազգային կազմակերպության նախկին ղեկավար Դևիդ Քրեմերը կոչ են արել Միացյալ Նահանգներին դատապարտել Իլհամ Ալիևի կոռուպցիոն ռեժիմը, այլ ոչ թե հաշտվել դրա հետ: Այդ մասին նրանք գրել են Foreign Policy-ում հրապարակված իրենց հոդվածում:
«Ընտրությունների նախաշեմին Ալիևի կառավարությունը շարունակել է մասշտաբային զորավարժությունները, և անգամ Երևանն անվանել Ադրբեջանի մաս՝ փորձելով քաղաքացիներին համախմբել դրոշի շուրջ»,- գրել են նրանք հոդվածում:


















































Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)
Հոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճա...