Բրիտանացուն արգելել են մեքենա վարել բարձրահասակ լինելու պատճառով
Դատարանը բրիտանացուն արգելել է ավտոմեքենա վարել, քանի որ նրա հասակը շեղում էր մյուս վարորդներին, հայտնում է The Telegraph-ը:
Նյուքասլի բնակիչ, 26-ամյա Ադամ Էլիոթին ոստիկանները կանգնեցրել են, երբ նա երթեւեկել է Ford Ka կաբրիոլետով: Նրանց ուշադրությունն է գրավել վարորդի գլուխը, որը դիմապակուց բարձր էր: Նրանք կասկածել են, որ Էլիոթը մեքենան կանգնած է վարում:
Սակայն պարզվել է, որ ավտոմեքենաների վաճառքով զբաղվող տղամարդու հասակը 200 սմ է, եւ նա մեքենայի մեջ պարզապես չի տեղավորվել:
Դատական հերթական նիստի ժամանակ Էլիոթը փաստաբանի խորհրդով ընդունել է, որ մեքենան վտանգավոր ձեւով է վարել: Նրան արգելել են ղեկի մոտ նստել առնվազն մինչեւ փետրվարի 27-ը, երբ տեղի կունենա դատական հաջորդ նիստը, որի ընթացքում կորոշվի նրա պատժատեսակը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)